Երևան
19 / Օգոստոս / 2019

Եգիպտոսում մնացած ևս 100 ՀՀ քաղաքացիներ այսօր կվերադառնան Հայաստան

Այսօր Կառավարության նիստի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկմանը և ինստիտուցիոնալ խնդիրների լուծմանը:

Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ խնդրի լուծում պետք է դառնա տուրիստական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ստանձնած իրավական պարտավորությունների ապահովագրության պահանջի ներկայացումը: «Մենք տեսնում ենք, որ սա պետք է լինի ապահովագրության մեխանիզմների ճիշտ նախագծման և ներդրման ճանապարհով»,- նշեց Խաչատրյանը:

Նախատեսվում է ապահովագրական կազմակերպություների հետ աշխատել Կենտրոնական բանկի հետ համատեղ: Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ իրենք ամեն բան անելու են, որ գնային փոփոխությունը շատ չլինի, սակայն քաղաքացիներն էլ պետք է հասկանան, որ այդ կերպ կկանխվի նմանատիպ իրավիճակներում հայտնվելու վտանգը:

Նշվում է, որ այս երևույթի պատճառը անհավասար մրցակցային պայմաններն են, որոնք հիմնականում առաջանում են այն դեպքում երբ հյուրանոցի համար նախատեսված գումարը մարդիկ վճարում են կանխիկ, տուրիստական ընկերությունները խուսափում են հարկեր վճարելուց, ինչն էլ հնարավորություն է տալիս զեղչեր կատարել ավիտոմսի վրա

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:
«Այս պահին ոստիկանությունում համապատասխան նյութեր են ստեղծվում: Հետագա ընթացքի մասին ձեզ կտեղեկացնենք»,- նշեց նա:

 Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով ՀՀ քաղաքացիները, որոնք մեկնել էին հանգստի մնացել էին Եգիպտոսում։

Չվերթը չեղարկվել էր A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։

Հուլիսի 26–ին Հուրգադայում մնացած զբոսաշրջիկներից 132–ը վերադարձել են Հայաստան։
Հուլիսի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբի ինքնաթիռը:
Այսօր` օգոստոսի 1–ին, «Տարոն Ավիայի» ինքնաթիռով իրականացվելու է 3–րդ չվերթը` ՀՀ 100 քաղաքացիներին Հայաստան բերելու համար:

դիտվել է 5908 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին