Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Համահայական խաղերի օտարերկրյա մասնակիցները պետական տուրք չեն վճարի

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, ըստ որի՝ համահայկական 7-րդ խաղերի օտերերկրյա մասնակիցները կազատվեն ՀՀ մուտքի արտոնագրի համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

Համահայկական ամառային 7-րդ խաղերը բացումը տեղի կունենա Ստեփանակերտում: Այս առիթով փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Բացումը անում ենք Արցախում՝ որոշակի խնդիրներ հաղթահարելով, բայց միայն այն փաստը, որ նման մասշտաբի միջոցառում կարողանալու ենք կազմակերպել այս տարի Արցախում աննախադեպ է»:

Այս տարի կնշվի համահայկական խաղերի 20-ամյակը: Այն կանցկացվի օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում:

դիտվել է 743 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին