Արսեն Թորոսյանի և Էդգար Խուրշուդյանի միջև լարվածություն կա

«Կա որոշակի լարվածություն: Դա հերքելու կամ հաստատելու կարիք չկա». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում մամուլում տարածված լուրերին:
Այն դիտարկմանը, որ գարդասիլի վերաբերյալ իրենց տարածած հաղորդագրությունից հետո բարձրացվել է իր պաշտոնանկության հարցը, Էդգար Խուրշուդյանն ասաց, որն այսօր իր պաշտոնանկության հարց չկա.«Ես շարունակում եմ իրականացնել իմ գործառույթները»
ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն անդրադարձավ նաև դեղորայքի շուկայում տիրող բարձիթողի վիճակին, չգրանցված դեղերքի իրացմանը: Ըստ նրա՝ խոշար ներմուծող ընկերությունների հետ եղել են վարույթներ, որի արդյունքում նշանակվել են խոշոր տուգանքներ, սակայն իրենց նպատակը կանխարգելելն է:
Yelaket.am-ի հարցին, թե արդյոք կատարվում են համապասխան աշխատանքներ բացահայտելու և կարգավորելու դեղորայքի շուկան և արդյոք կապ կա այդ շուկայում անօրինական աշխատանքներ կատարողների և նախարարության հետ Էդգար Խուրշուդյանը պատասխանեց, որ շուկայում տիրող իրավիճակը բացահայտելու համար աշխատանքներ կատարվում են, որոնք շարունակական բնույթ են կրում: «Կապերի հետ կապված հարցը մեր դաշտում չի, ես չեմ ուզում դրան անդրադառնալ: Իրականում խնդիրը կարելի է լուծել օրենսդրական փոքր փոփոխություններով»:
Ասուլիսի ընթացքում խոսվեց նաև դեղատներում աշխատող ուսանողների մասին: Խուրշուդյանը նշեց,որ դեղատներում պետք է աշխատեն միայն մասնագետները, քանի որ հակառակ դեպքում վտանգվում է մարդկանց առողջությունը: