Երևան
22 / Օգոստոս / 2019

Մարդկանց գիտակցության մեջ ուզում են մտցնել՝ զենք վերցրած մարդը անիծված է. Արթուր Եղիազարյան

«Նման երևույթը հայ հանրության մեջ հաստատ դժգոհությունների ալիք էր բարձրացնելու»,- Yelaket.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյան:

Անդրադառնալով երեկ Եռաբլուրում տեղի ունեցած իրադարձություններին և այն հանգամանքին, որ բերման է ենթարկվել տարեց կին՝ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Չեմ ուզում չվստահել պաշտոնական հաղորդագրությանը, բայց ...Չեմ կարող բացատրել, թե ինչու, բայց ներքին ձայնս ասում է, որ մի բան այն չի»:

Մեզ հետ զրույցում պարոն Եղիազարյանը նշեց, որ իր վստահությանը չի արժանացել այն փաստը, որ ամբողջ գործողությունները կատարել է այդ կինը կեսօրին, և իրեն ոչ ոք չի նկատել: «Պետք է հասկանալ՝ ում է սա ձեռնտու: Սրա հետևում կան որոշակի ուժեր»

Արթուր Եղիազարյանի դժգոհության առիթն է հանդիսացել նաև «անեծք հանելու» արտահայտությունը: «Այն գաղափարն է, որ իզուր են տղերքը կռվել, կա արտահայտություն` անեծքն է հանել, մարդկանց գիտակցության մեջ ուզում են մտցնել՝ զենք վերցրած մարդը անիծված է»:

դիտվել է 15823 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին