Երևան
19 / Նոյեմբեր / 2019

Քշել են գեներալ Օսիպյանի վրա. ապտակ ոստիկանությանը

Lragir.am-ը գրում է․ Ազատություն ռադիոկայանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Երեւան-Սեւան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից, կարգը խախտելով քշում հեռանում Ռենջ Ռովեր մակնիշի 555 ԼԼ 05 համարանիշով մեքենան, որն ըստ shamshyan.com-ի հայտնած տեղեկության, պատկանում է նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին՝ հայտնի Շշի Մելո մականունով:

Տեսանյութում երեւում է, որ ժապավենով փակված դեպքի վայրից փորձում են համոզել հեռացնել մեքենան, բայց ոստիկանները կարծես բացատրում են, որ չի կարելի: Սակայն մեքենայի մեջ գտնվող անձը քշում է այն, անգամ դիմացը կանգնել փորձող ոստիկանի վրա եւ կարգի խախտումով մեծ արագությամբ հեռանում դեպքի վայրից:

Ի դեպ, դա այն մեքենան էր, որ վնասվել էր պայթյունից:

Մեծ հաշվով, տեղի է ունեցել հանցագործություն, համենայն դեպս կան դրա ակնհայտ հատկանիշներ, որովհետեւ դեպքի վայրում վնասված մեքենան հավասարազոր է թերեւս իրեղեն ապացույցի: Ըստ այդմ, հանցագործությունը պետք է ստանա համարժեք պատասխան, հակառակ դեպքում ուղղակի գործ ունենք քրեական ամենաթողության հետ, մի պարագայում, երբ ոստիկանության առաջ դրված է հանցավորության եւ լկտիության դեմ պայքարի խնդիր եւ ոստիկանապետ Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանության համար չկան հեղինակություններ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 81208 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)