Երևան
19 / Օգոստոս / 2019

Գեներալի կոշտ հակահարվածը. Վալերի Օսիպյանի քայլը

Lragir.am-ը գրում է․ Ոստիկանությունը տեղեկություն է տարածել Շշի Մելո մականունով ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորը՝ Ռոբերտ Մանուկյանին ձերբակալելու մասին: Նրան ձերբակալել են արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու գործի շրջանակում: Խոսքը Երեւան-Սեւան մայրուղում տեղի ունեցած պայթյունի վայրում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ ոստիկանության նկատմամբ ակնհայտ արհամարանքի պայմաններում դեպքի վայրից փախցրեցին Շշի Մելոյին պատկանող մեքենան՝ փաստացի իրեղեն ապացույցներից մեկը: Ընդ որում, փախցրեցին քշելով այն արգելել փորձող ոստիկանի վրա:


Աներկբա էր՝ ինչի մասին վկայում էր նաեւ հանրային արձագանքը, որ փաստացի մեքենան քշել էին ոստիկանության, ոստիկանապետ գեներալ Օսիպյանի վարկի, հեղինակության, գեներալական ուսադիրների վրա: Ըստ այդմ, արարքը պահանջում էր համարժեք եւ խիստ պատասխան, իրավիճակը փոխելու եւ օրինականությունը, ոստիկանապետի եւ ոստիկանության հեղինակությունը վերականգնելու համար:

Առավել եւս, որ հակառակ պարագայում իրավիճակը ստանում էր նաեւ քաղաքական համատեքստ, այն իմաստով, որ Վալերի Օսիպյանը չի կարողանում տիրապետել իրավիճակին: Հատկապես որ այդ թեմայով պարբերաբար «ներարկումներ» են լինում մամուլ:

Ոստիկանության հակահարվածը չուշացավ: Հարուցվեց քրգործ, եւ ձերբակալվեց Շշի Մելոյի եղբայրը: Ըստ տեղեկության, նրա հրահանգով է գործարարի թիկնապահը, ի դեպ՝ ոստիկանության աշխատակից Մարկոս Մարկոսյանը դեպքի վայրից փախցրել մեքենան:

Գեներալ Օսիպյանը փաստորեն տվեց կոշտ հակահարված, ընդ որում բառի բուն իմաստով էլ: Բանն այն է, որ Ռոբերտ Մանուկյանի փաստաբանը դժգոհել է, որ բերման ենթարկելիս նրա հանդեպ կիրառվել է բռնություն, եւ նա ստացել է վնասվածքներ: Ոստիկանությունը պատասխան հայտարարությամբ հայտնել էր, որ վնասվածքները եղել են համաչափ, քանի որ բերման ենթարկվողը դիմադրել է ոստիկանությանը, որի պարագայում ոստիկանները իրավունք ունեն գործադրել ուժ, ընդհուպ ձեռնամարտի հնարքներ:

Ի՞նչ ընթացք կունենա գործն ու որքանո՞վ կպահի իր հակահարվածի ուժը գեներալ Օսիպյանը, պարզ կլինի գործի հետագա ընթացքից: Կհաջողվի՞ Մանուկյաններին «պայմանավորվել» ոստիկանության հետ, կամ հետո իրավապահ որեւէ այլ կառույցի հետ: Պետք է արձանագրել, որ հանկարծ այդպիսի հաջողության դեպքում միարժեք է, որ խորքային, ռազմավարական իմաստով ձախողվելու է հանրության հետ ոստիկանության պայմանավորվածության ռազմավարական խնդիրը:

Այդ խնդիրը իր արմատով, իր բազմաթիվ շերտերով անշուշտ ոստիկանապետ Օսիպյանի ստացած բարդ եւ ծանր ժառանգությունն է, այդ թվում այն համատեքստում, ինչի մասին պետական կառավարման համակարգի լայն իմաստով խոսեց վարչապետ Փաշինյանը դեպքից հետո, դեպքի հետ ուղիղ կապ չունեցող թեմայով: Խոսքը 2014-ին պատրաստված գաղտնի զեկույցի մասին է, որ ըստ Փաշինյանի ներկայացրել են Սերժ Սարգսյանին եւ որից արվող եզրակացությունը մեկն է՝ Հայաստանում կառավարման համակարգը գործել է ամբողջապես կոռուպցիոն շարժիչով, անջատում ես կոռուպցիան՝ անջատվում է համակարգը

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 29580 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին