Երևան
15 / Նոյեմբեր / 2019

Կոնվենցիայի վավերացումը կդառնա այս իշխանության փառահեղ տապալումն ու շիրմաքարը

Ելակետ լրատվականի/ Yelaket.am- ի զրուցակիցն է Լոս Անջելեսում գործող Grand Party Production-ի հիմնադիր-նախագահ Արտակ Մարտիրոսյանը:

-Արտակ, մեր ժամանակների ռիթմը արագ է ընթանում. կարողանո՞ւմ եք հետ չմնալ։

-Ես կարծում եմ, որ ոչնչի հետևից վազելու կարիք չկա, այդ թվում և ժամանակի, ինձ համար կարևոր է մարդու ներքին ռիթմը։ Քո ձգտումները պիտի դուրս լինեն միջավայրի թելադրանքից, հակառակ դեպքում կնմանվես պտտվող խաղալիքի մեջ հայտնված սկյուռիկի։

-Ձեր աշխատանքային բնագավառերը բազմաթիվ են` մշակույթ, մամուլ, նաև հիմնադրել եք losarmnews կայքը. պետք է նշել, որ վերջերս մամուլի դաշտում եղողները հայտնվում են քաղաքական դաշտում, չեք ցանկանու՞մ քաղաքականությամբ զբաղվել։

-Նախ մեկ ճշտում, ես հիմնադրել եմ այդ կայքը, բայց ես դրա կառավարման հետ ոչ մի կապ չունեմ, ես լրագրող կամ խմբագիր չեմ։ Դուք ճիշտ նշեցիք, իմ գործունեության հիմնական դաշտը մշակույթն է, իսկ մշակույթը տեղով քաղաքականություն է, այնպես որ ես ակտիվ զբաղվում եմ դրանով։

-Այդ դեպքում գուցե մի օր Զարեհ Սինանյանի օրինակով Ձեզ էլ կտեսնենք ՀՀ ում բարձր պաշտոնի:
-Դժվար։

- Հայերը Լոս անջելեսում տեղական ինքնակառավարման մարմիններում բարձր պաշտոններ են զբաղեցնում․ դա բացի հպարտությունից ի՞նչ է տալիս։

-Գործնականում դա ոչինչ չի տալիս, օրինակ` ես ապրում եմ Գլենդելում և ինձ համար ոչ մի տարբերություն չկա քաղաքապետը հայ է, թե Ջամայկացի, ի վերջո եթե դա դեպի լավը չի փոխելու իմ կամ շարքային գլենդելի բնակչի կյանքը։ Իսկ հպարտանալու պակաս, գոնե, մենք` հայերս, չենք զգում: Վերջին տարբերակում կարող ենք ասել, որ օրինակ գլենդելի Ջամայկացի քաղաքապետի մայրական տատը արմատներով արևմտյան հայաստանից է։

-Համացանցում հաճախ է շահարկվում այն միտքը, որ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները իրավունք չունեն խառնվել հայաստանի ներքին գործերին, ի՞նչ կարծիքի եք այս մասին։

-Դուք, իհարկե, չափազանց նուրբ ձևակերպեցիք Ձեր հարցը, չնշեցիք, որ ասվում է, թե՝ թողեցիք փախաք, մի կտոր հացի համար և այլն։ Ասեմ, ուրեմն, այս ամենի մեջ ճշմարտության տարրեր կան բայց, կան մի քանի գործողություններ, որ պետք է արվեն մինչև սփյուռքի բերանը փակելը։ Պետք է փակել վարչապետին կից սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը, պետք է փակել Հայաստան Համահայկական հիմնադրամը և բոլոր բարեգործական ծրագրերը։ Հակառակ դեպքում ստացվում է աբբսուրդային մի իրավիճակ։ Ես Գլենդելի իմ տանը միացնում եմ հեռուստացույցը և հայ հայտնիներց մեկը ինձ համոզում է, որ մի ազգ ենք, մի երկիր, մի ժողովուրդ և ես պետք է իմ հացը կիսեմ հայ եղբորս հետ, ով բնակվում է Հայաստանում կամ Արցախում։ Իսկ համացանցում եղբայրներիցս մեկը ինձ ասում է, որ իրավունք չունեմ կարծիք հայտնել։ Սա բարոյական չէ։

-Վստահ ենք, որ հետևում եք հայաստանյան քաղաքական իրադարձություններին. ի՞նչ կարծիքի եք ստամբուլյան կոնվենցիայի մասին։

-Դե մի կոնվենցիայի անուն, որ ստամբուլյան լինի... պարզ է, չէ՞ : Իսկ ավելի լուրջ` այս կոնվենցիայի վավերացումը կդառնա այս իշխանության փառահեղ տապալումն ու շիրմաքարը։

-Արտակ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, վերջում ի՞նչ կավելացնեք այս զրույցին:

-Ես էլ եմ շնորհակալ, ասեմ միայն, որ դուք վարպետորեն մեր զրույցը տարաք մի ուղղությամբ, որը այդքան էլ իմ դաշտը չէ, բայց մշակույթի ու արվեստի մասին կզրուցենք մի ուրիշ անգամ։

դիտվել է 21661 անգամ

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)