Երևան
15 / Դեկտեմբեր / 2019

Ռուսական կայքի արդրադարձը Փաշինյանի համախմբման կոչերին

Ռուսական «ՌուսԱրմԻնֆո»-ն անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում համահայկական խաղերի բացման շրջանակներում արված ելույթին:


Նշվում է, որ բացման արարողությանը ներկա են եղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կրկին արտաբերել է Ղարաբաղյան շարժման «միացում» հայտնի կարգախոսը:


«Հայաստանի Հանրապետության, Արցախի հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, Սփյուռքի հպարտ հայության ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ։ Հայության հպարտության միջնաբերդի՝ Արցախի կենտրոնական հրապարակից ողջունում եմ աշխարհի բոլոր հայերին, ողջունում եմ աշխարհի հպարտ հայությանը և ուզում եմ ոգեկոչել այն կարգախոսը, որ 1988 թվականին թնդում էր այս հրապարակը, Վերածննդի այս հրապարակը. մի-ա-ցում, մի-ա-ցում։


Նրանք նաև մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը, այնույհետև Փաշինյանն ընթերցել է բանաստեղծությունը, որն անձամբ է գրել 2016 թվականին Մարտակերտում մարտական հերթապահության ժամանակ. ասվում է ռուսական կայքում:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Հրապարակման  պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 118845 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն