Երևան
22 / Օգոստոս / 2019

Սա պատասխանատվությունը իր ուսերից ուրիշի վրա գցելու պրիմիտիվ խաղ է. Գագիկ Համբարյան

Շատ անլուրջ է, երբ երկրի ղեկավարը բացահայտում է հույժ գաղտի տեղեկություն և չի նշում նրա հեղինակին, դա դեղին մամուլին է բնորոշ- Yelaket.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությանը այն մասին, որ ընթերցել է 2014 թվականին գրված գաղտնի զեկույց:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ սա ապատեղեկատվություն և բանսարկություն է:«Եթե ղեկավարը ինչ-որ բան է ասում, ուրեմն պետք է ներկայացնի ապացույցներ: Եթե ասում է և մտածում, որ իր ասաածները պետք է «հալած յուղի» տեղ ընդունեն, ապա ինքը չարաչար սխալվում է: Հասարակության մեջ կլինի մի ստվար հատված, որը պարզ և բացահայտ կպահանջի ապացույցներ»,- նշում է նա:

Քաղաքագետը մատնանշում է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման 1 տարվա ընթացքում երկրում միայն փոքիկ փոփոխություններ են տեղի ունեցել՝ Տավուշի ճանապարհաշինությունը, 8 զորամասերում սննդի մատակարարման նոր կարգի ներմուծումը, որը Փաշինյանը մեկնաբանել է, որ նախքան խոտումներ տալը ինքը չգիտեր, որ նման վիճակում գտնվող երկիր էր ժառանգելու:Սրան ի պատասխան Գագիկ Համբարյանը խորհուրդ է տալիս վարչապետին բացի իրեն պատկանող լրատվականներից կարդալ նաև այլ լրատվականների գրառումներ, և կտեսնի, որ երկրի վատ վիճակի մասին ինքը խոսել է դեռ այն ժամանակ, երբ ընդդիմադիր գործիչ էր:

Ըստ Համբարյանի՝ սա պատասխանատվությունը իր ուսերից ուրիշի վրա գցելու պրիմիտիվ խաղ է: Փաշինյանը պետք է հասկանա, որ եթե երկրում ամեն բան լավ լիներ՝ հեղափոխություն չէր լինի:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտում արված ելույթի մասին՝ քաղաքագետը այն անհեթեթություն է որակում՝ նշելով, որ այդ անհեթեթությունները դեռ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներից է սկսվել: «Սերժ Սարգսյանը նախկիրնում լուրջ դեմքով ասում էր, որ բնակչությունը շատանալու է, անտեսելով այն փաստը, որ իր կառավարման բոլոր տարիներին բնակչության թիվը նվազել էր: Նույն անում է նաև Փաշինյանը, բայց ավելի այլանդակ և լկտի ձևերով»,- ասում է Համբարյանը:

Ելակետի հետ զրույցի ընթացքում նա ասաց,որ իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից: Նա ցանկանում է մինչև 2050 թվականը ստեղծել 1.5մլն աշխատատեղ, սակայն նրա կառավարման ընթացքում 84.393 աշխատատեղ կրճատվել է:«Խոսում է 25 օլիմպիական չեմպիոններ ունենալու մասին, բայց մի անգամ չի գնացել Գյումրի՝ տեսնելու թե Հայաստանի ներկայիս միակ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և մյուսները ինչպիսի պայմաններում են պարապում»:

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 12720 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին