Երևան
23 / Հոկտեմբեր / 2019

««Միացում»-ը կոպտագույն սադրանք է Փաշինյանի կողմից»․ Տարասով

168․am-ի զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

– Օգոստոսի 5-ին Արցախի Վերածննդի հրապարակում հրավիրված համահայկական հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը բազմաթիվ հակասական մեկնաբանությունների արժանացավ։ Դուք ևս հետևել եք ելույթին։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքը սկսեց «Մի-ա-ցում» կարգախոսով, որը հայաստանյան հրապարակներում հնչում էր դեռ 30 տարի առաջ։ Հաշվի առնելով ԼՂ հիմնախնդրի առկայությունը, այս կարգախոսը կարող է տպավորություն ստեղծել, թե հայկական կողմը փոխում է մոտեցումը բանակցային ձևաչափի վերաբերյալ։ Ըստ Ձեզ՝ սա ներքին սպառմա՞ն համար արված հայտարարություն էր, թե՞ ավելի լայն, որը վերաբերում է նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Ինչպե՞ս սա կարող է ընկալվել միջազգային հանրության կողմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը փորձել է բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը, պահանջել Ստեփանակերտի մասնակցությունը բանակցային գործընթացին։

– Ես դա համարում եմ կոպտագույն սադրանք Փաշինյանի կողմից։ Դուք գիտեք, որ Ադրբեջանին այնքան էլ չեմ համակրում, բայց այս պարագայում Ադրբեջանից հնչող մեղադրանքներն ու հանդիմանանքները տեղին են։ Հարց է առաջանում, թե ի՞նչ «միացում»-ի մասին է խոսքը, ի՞նչ Ղարաբաղի մասին է խոսքը, որը նա պատրաստվում է միացնել։ 1991 թվականի սահմաններն այն շրջանների հետ, որոնք հայկական կողմերի վերահսկողության տա՞կ են, ի՞նչ կերպ, ի՞նչ ծավալով։ Այլապես սա ամբոխավարություն ու դեմագոգիա է։ Եթե 1991 թվականի փաստաթղթերի իրավական հիմքի վրա է «միացում» տեղի ունենում, ապա նա պետք է հանձնի մյուս բոլոր շրջանները։ Հետևաբար՝ Ադրբեջանին պահանջ է ներկայացվում․ «Մենք Ձեզ վերադարձնում ենք յոթ շրջանները, Դուք ճանաչում եք մեր «միացում»-ը»։ Սա տրամաբանական է։

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել էր, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ով խոսում է կարգավորումից՝ հաշվի առնելով Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի դիրքորոշումները։ Լավ, ինձ համար հասկանալի է Հայաստանի դիրքորոշումը, Ղարաբաղի դիրքորոշումը հնչեցված է՝ խոսքը ինքնուրույնության մասին է, ինչո՞ւմ է Ադրբեջանի հետաքրքրությունը, եթե Ադրբեջանը նշում է տարածքային ամբողջականության պահպանման մասին և ԼՂ հակամարտության կարգավորման տարածքային ամբողջականության ձևաչափի շրջանակում։

Մենք գիտենք, որ Հայաստանը մասնակցում է Մինսկի խմբի գործընթացին, որն ունի իր օրակարգը, կան բանակցություններ, Մադրիդյան սկզբունքներ, և այդպես շարունակ։ Տրամաբանական կլիներ նաև այն, որ Փաշինյանն ասեր, թե դուրս է գալիս Մինսկի գործընթացից։ Տրամաբանական կլիներ, որպեսզի նա խորհրդարանով անցկացներ այս հարցը և հստակեցներ, թե ինչ սահմաններով և ինչպես է Ղարաբաղը միանում Հայաստանին։ Դրանից հետո միայն տրամաբանական կլիներ, որպեսզի նա քայլեր նախաձեռներ, սակայն նա չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, ոչ էլ «Միացում» կարգախոսին համապատասխան քաղաքականություն է վարում։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրեն չի ընտրել, և Ղարաբաղը պետք է ինքնուրույն գործի։

Եթե քեզ Ղարաբաղի ժողովուրդը չի ընտրել, քեզ հրավիրել է միջոցառմանը՝ որպես հյուր, դու պետք է հետևես արարողակարգին, դու պետք է շնորհավորես Ղարաբաղի ժողովրդին այդ միջոցառման անցկացման համար, և այդ համահայկական կարգախոսները պետք է հնչեցնես ոչ թե Ղարաբաղում, այլ Երևանում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 20221 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը