Երևան
23 / Օգոստոս / 2019

Կշարունակի՞ «Победа»-ն չվերթներ իրականացնել դեպի Գյումրի, թե՞ ոչ. կողմերի հայտարարությունները

Երեքշաբթի ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ռուսական «Победа» ավիաընկերությունը ձմեռային սեզոնի մեկնարկից հետո հոկտեմբերին կդադարի չվերթներ իրականացնել Մոսկվայից Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրի:


Նման որոշման պատճառ ավիափոխադրողը նշում էր «Շիրակ» օդանավակայանի համապատասխան ծառայությունների կողմից վառելիքի պակասը։


Սրան հաջորդեց ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալեքսանյանի հայտարարությունը այն մասին, որ խնդիրը լուծված է, և որ ավիաընկերությունը շարունակելու է իրականացնել Մոսկվա-Գյումրի չվերթները՝ նորմալ ռեժիմով: «Թյուրիմացություն է տեղի ունեցել, որ վերացել է»,- նշեց նա:


Սակայն ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները «Победа»-ն արդեն փակել ՝ ձմռան վաճառքները, քանի որ վառելիքի պակասը ոչ թե թյուրիմացություն է, այլ անվտանգության լուրջ սպառնալիք։
«Մենք հաշվարկում ենք կոնկրետ երթուղով վառելիքի ճշգրիտ ծավալը։ Պատկերացնում եք, եթե վառելիքը չբավականացնի արտակարգ իրավիճակում։ Եթե «Победа» շարունակի թռչել Գյումրի, ապա միայն այն դեպքում, եթե օդանավակայանից հստակ երաշխիքներ ստանա ապագայում նման բան թույլ չտալու եւ ոչ քաղաքական վառելիքի արժեքը փոխհատուցելու մասին»:


Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ ռուսական «Победа» ավիաընկերության հայտարարության համաձայն ՝ ձմեռային սեզոնից կդադարեցվի թռիչքները Մոսկվայից դեպի Գյումրի:

Նյութի աղբյուր՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 2457 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին