Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Ռուսական լրատվամիջոցների անդրադարձը՝ համահայկական խաղերին


Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են նախօրեին Ստեփանակերտում մեկնարկած Համահայկական 7-րդ խաղերին, որոնց շրջանակներում մրցելու են մարզիկներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:


Ռուսական «ՌուսԱրմԻնֆո»-ն գրում է, որ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում բացման հանդիսավոր արարողությունը սկսվել է Հայաստանի պատմության մասին պատմողական բեմականացմամբ: Այնուհետև պատվո պահակախմբի ուղեկցությամբ դաշտ են դուրս բերել Հայաստանի, Արցախի դրոշները, որոնց հաջորդել է հավաքականների ելքն ու երթը:


Նշվում է, որ Համահայկական խաղերի կրակը վառել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը և մրցաշարի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանը: Արարողությանը ելույթներով հանդես են եկել Արցախի Նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Համահայկական 7-րդ խաղերին կմասնակցեն աշխարհի 145 քաղաք ներկայացնող 5000 մարզիկներ: Նրանք մրցելու են 17 մարզաձևերում։ Ամենամեծ պատվիրակությունը Երեւանն է ՝ 375 մարզիկ։ Խաղերին առաջին անգամ կմասնակցեն Բաղդադից և Դուբայից ժամանած հայ աթլետներ:

Համահայկական 7-րդ խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 17-ը:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 59635 անգամ

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը