Երևան
23 / Օգոստոս / 2019

Գործողության ժամանակ զոհվել է ջոկատի ղեկավար Զոհրապ Սարգսյանը, իսկ ծանր վիրավորված Լևոն Էքմեքչյանը

37 տարի առաջ ՝ 1982 թվականի օգոստոսի 7-ին, Հայ ազատագրական գաղտնի բանակից (ԱՍԱԼԱ) մահապարտների ջոկատը Զոհրապ Սարգսյանի գլխավորությամբ իրականացրեց «Կարին» գործողությունը ՝ գրավելով Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանը։

Այդ գործողության ժամանակ սպանվել է 9 թուրք ոստիկան, վիրավորվել են տասնյակ զինվորականներ ու ազգային անվտանգության աշխատակիցներ ։ Գործողության ժամանակ զոհվել է ջոկատի ղեկավար Զոհրապ Սարգսյանը, իսկ ծանր վիրավորված Լևոն Էքմեքչյանը հայտնվել է թուրքական իշխանությունների ձեռքում։

Ձևական քննությունից հետո Լևոն Էմեքրյանը 1982 թվականի հոկտեմբերի 7-ին դատարանի կողմից դատապարտվում է մահապատժի՝ կախաղանի միջոցով: 1938թ. հունվարի 29-ին թուրքական դատարանի դատավճիռն ի կատար է ածվում: Լևոն էմեքչյանը Թուրքիայում վերջին բանտարկյալն է, ով դատապարտվեց մահապատժի:

Ի հիշատակ «Կարին» գործողության և Թուրքիայում զոհված երկու նահատակած մարտիկների՝ 1983 թվականից է վեր օգոստոսի 7-ը նշվում է որպես հայ զինված ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օր:

2019 թվականի օգոստոսի 7-ի ՝ ժամը 18:30-ին, Եռաբլուր զինվորական գերեզմանատանը՝ հարազատների և մարտական ընկերների, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների ներկայությամբ, հարգանքի տուրք կմատուցվի բոլոր զոհվածների հիշատակին:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

դիտվել է 295797 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին