Երևան
14 / Դեկտեմբեր / 2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը՝ BBC-ի հրապարակման մասին

Նախօրեին BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձ էր կատարել Հայաստանում 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններով հարուցված քրեական գործի նյութերին։ Ընդ որում, հոդվածում նշվում է, որ լրատվամիջոցին տրվել է նախաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն՝ դրանով իսկ ընդգծելով Հայաստանի ներկայիս իշխանության հետ առնչություն ունենալու կամ, ավելի ճիշտ՝ համագործակցելու կարևորագույն հանգամանքը:

Իհարկե, ավելի ուշ հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հեղինակներից մեկը՝ հայազգի Գրիգոր Աթանեսյանը, հերքել էր Քննչական կոմիտեի հետ կապեր ունենալու վարկածը և վկայակոչել էր Հայաստանից ինչ-որ անանուն աղբյուր:

Հոդվածում մարտի 1-ին 10 հոգու սպանությունը մեղսագրվում է Արցախից բերված 20 հոգանոց մի ջոկատի, և, ինչպես նշվում է BBC-ի նյութում՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) գլխավորած ղարաբաղյան ջոկատն է դա եղել, ու այն տեղակայվել է Հայաստանի նախագահական նստավայրի նկուղում:

Մինչդեռ մարտի 1-ի գործողությունները հիմնականում ծավալվել են Ազատության հրապարակում, ապա՝ Մյասնիկյանի արձանի շրջակա տարածքում, այդտեղից՝ դեպի Պարոնյան և Մաշտոց ձգվող հատվածում:

Ավելին, մամուլը բազմիցս գրել է, որ այդ օրերին Ղարաբաղից բերված զորքը գտնվում էր կառավարության շենքում և, թերևս, իրականացնում էր հիմնականում պետական գերատեսչական կառույցները հսկելու գործառույթ:

Մարտի 1-ի կրակոցներին Ղարաբաղի զորքի անմիջական մասնակցության մասին տեղեկություններ հայտնի չեն, որոշակի առումով, տեղակայման տրամաբանությունից ելնելով՝ անգամ գրեթե բացառելի:

Ի դեպ, Կառավարության շենքում Ղարաբաղից բերված զորքի ապաստանելու մասին երեկ «Առավոտին» տված մեկնաբանության մեջ հաստատել է նույն ինքը՝ գեներալ-մայոր Օգանովսկին և BBC-ի հրապարակումը անվանել էր ծայրից ծայր հորինված հեքիաթ:

Այն ժամանակվա ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ով ներկայում ՀՀ Զինված ուժերում է՝ հեղափոխությունից հետո նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչ, 168.am-ի հետ զրույցում անհեթեթություն որակեց հոդվածագրերի պնդումները՝ Ղարաբաղից բերված ջոկատին կրակելու հրահանգ տալու և նրանց առհասարակ նախագահական նստավայրի նկուղում պահելու վերաբերյալ:

Բանակի գեներալ-գնդապետի խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ անձամբ ամբողջ իրողությունը ներկայացրել է Քննչական կոմիտեում, ավելին՝ թե՛ իր, և թե՛ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) կողմից ՔԿ-ում տված ցուցմունքներում նման տեղեկատվություն չկա, չկան զուգադիպող նյութեր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 54134 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Հերիք ա կախվեք հայ երգիչներից». Նարեկ Բավեյան (տեսանյութ)

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն