Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

Սերժ Սարգսյանի կոստյումի ճակատագիրը

Lragir.am-ը գրում է․ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ 2020 թվականի փետրվարին կստեղծվի Սահմանադրության փոփոխության աշխատանքային խումբ:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամենահաճախ դիտարկվող հարցերից էր Սահմանադրության փոփոխության հարցը, ինչի համար հատկապես հիմք էր այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ընդդիմության կարգավիճակում հայտարարել էր, որ նոր Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում» է: Ըստ այդմ, հեղափոխությունից հետո վարչապետին պարբերաբար հիշեցնում էին, թե ինչու՞ է «հագնում» Սերժ Սարգսյանի կոստյումը, միթե հարմարվել է դրան:

Փաշինյանը չի հերքել փոփոխության անհրաժեշտությունը, բայց խոսել է չշտապելու, մանրամասն կշռելու անհրաժեշտության մասին:

Քանի որ դեռեւս հեղափոխությունից առաջ, Սահմանադրության փոփոխության գործընթացում ունեցել եմ առիթներ տարբեր հոդվածների տեսքով խոսելու այն մասին, որ Սահմանադրության փոփոխությամբ Սերժ Սարգսյանը լուծել է շատ ավելի բազմաշերտ եւ խորքային հարցեր, քան իր հագով «կոստյումը», թերեւս հիմք ունեմ շարունակելու այդ խոսակցությունը նաեւ հեղափոխությունից հետո:


Սերժ Սարգսյանը լուծել է համակարգային լուրջ խնդիրներ եւ ամենեւին ոչ միայն իր իշխանության հարցը: Ավելին, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Սերժ Սարգսյանը իրականում լուծել էր իշխանությունից հեռանալու, քան իշխանության մնալու հարցը: Սա այլ խոսակցության նյութ է, սակայն ակնառու է, որ Սահմանադրությունը իր մի շարք հատկանիշներով ծառայեց թավշյա հեղափոխության թե ընթացքին, թե նաեւ հետագա «կայունացմանը», հաշվի առնելով Հայաստանի մի շարք առանձնահատկություններ:

Այդուհանդերձ, Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը թերեւս անքննարկելի է, քանի որ իր փիլիսոփայության առումով, այդ փաստաթուղթը գրվել է նախկին համակարգի իրողություններն ու տրամաբանությունը հաշվի առնելով, որքան էլ մի շարք ասպեկտներով ծառայել է հենց այդ համակարգի դեմ հեղափոխությամբ ձեւավորված իշխանության ինքնավստահությանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 12894 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին