Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Ռուսական լրատվամիջոցի անդրադարձը ԵԱՏՄ նիստին

Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ղրղզստանի Չոլպան-Աթա քաղաքում մեկնարկած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը նախագահել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՌուսԱրմԻնֆո»-ն գրում է, որ իր խոսքում ՀՀ կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել մի շարք հարցերի վրա, որոնք կարևոր նշանակություն ունեն անդամ պետությունների համար՝ այդ թվում՝ ալկոհոլային շուկայի կարգավորումը:

«Ուզում եմ նշել, որ միության երկրները, ընդհանուր առմամբ, կողմ են այդ ոլորտում խոչընդոտների վերացմանը։ Հայաստանի համար դա գերակա ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի ԵԱՏՄ շուկաներում», - ասել է Փաշինյանը ։

ՀՀ վարչապետն իր խոսքում նաև հայտարարել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը, որի ձեռքբերմանը, Փաշինյանի խոսքով, կնպաստի ֆինանսական շուկայի ոլորտում Միության անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականին: Այս մասին գրում է լրատվամիջոցը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ այս տարվա հուլիսին Վիետնամ եւ Սինգապուր կատարած այցի մասին ՝ նշելով, որ Հայաստանը ՝ որպես ԵՏՄ-ում նախագահող երկիր, կարեւորում է այդ երկրների հետ համագործակցությունը:

Նրա խոսքով ՝ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ բանակցությունների ժամանակին ավարտի եւ պայմանագրի համաձայնեցման դեպքում Սինգապուրի վարչապետը կմասնակցի հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ կստորագրվի ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիրը:

 

Նյութի աղբուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

դիտվել է 43118 անգամ

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը