Երևան
19 / Նոյեմբեր / 2019

Նախկին պայմանագրային զինծառայողին ՊՆ-ում խոստացել են բուժել, բայց խաբել են (ֆոտո)

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը վաղը` օգոստոսի 12-ին, բողոքի ակցիա կանցկացնի ՀՀ Պաշտպանության նախարարության շենքի մոտ` պահանջելով օգնել նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանին: NEWS.am-ի հետ զրույցում ասաց միսվորման նախագահ Մանուել Մանուկյանը ներկայացրեց, թե ինչ բողոքի ակցիա են անցկացնելու նախարարության շենքի մոտ:

«Դավիթը ստամոքսի բորբոքում է ունեցել 9 տարի առաջ, նրան վիրահատել են ու այդ օրվանից նրա աջ կողմը նորմալ չի աշխատում` ձեռքը եւ ոտքը, եւ դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Եւ նրա խոսքով` էս վերջերս եւս 2 օրգան են հանել, որից ինքը տեղյակ չի եղել: Մեկ ամիս առաջ նա 3 օր հացադուլ է անցկացրել ՊՆ շենքի դիմաց, մենք կրկին գնացինք բարձրաձայնեցինք, նրան նախարարությունից խոստացել էին, որ կուղարկեն արտերկիր բուժման, բայց մեկ ամիս անց պարզվեց, որ խաբել են: Այս անտարբերությունը մեզ ստիպել է, որ վաղը գնանք եւ անձամբ նախարարի հետ խոսենք: Նշեմ, որ նախկին նախարարներն էլ են տեղյակ եղել, բայց հարցին որեւէ լուծում չի տրվել»,-ասաց Մանուել Մանուկյանը:

Մանուել Մանուկյանն ասաց, որ արմավիրցի նախկին պայմանագրային զինծառայողի ծնողներն էլ են հիվանդ, ընտանիքն անապահով վիճակում է, բժիշկներն էլ նրան ասել են, որ վիճակը գնալով վատանալու է:

դիտվել է 1956 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)