Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

«Սատանի կամրջի» մոտ բեռնատարը մոտ 300 մ գլորվել է ձորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 11-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզում՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30 կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

դիտվել է 6577 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին