Երևան
23 / Օգոստոս / 2019

Ղարաբաղի կարգավիճակը՝ ըստ Ռուսաստանի

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սոլնեչնոգորսկում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շփման գծում այսօր հարաբերական հանգիստ է։ Միաժամանակ, մեզ մոտ մտահոգություն է առաջացնում այն, որ կողմերը տարբեր պատրվակներով շարունակում են փոխադարձ մեղադրանքներ առաջադրել»,- ասել է Զախարովան ։

Ինչպես հայտնում է «ՌուսԱրմԻնֆո»-ն նա նշել է, որ նման հռետորաբանությունը չի բխում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձևավորման և փոխզիջում գտնելու շահերից։ Նրա խոսքով ՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների միջոցով ։

Մարիա Զախարովան նաեւ հավելել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մնում է խաղաղ գործընթացի համակողմանի առաջխաղացման նպատակով աջակցություն ցուցաբերելուն:

Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության աճը:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 29682 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին