Երևան
23 / Օգոստոս / 2019

«Առաջնագծի բոլոր այն հատվածներում, որտեղ զինծառայողը հերթապահություն է իրականացրել, պետք է ենթարկվեն փոփոխություների». Կ․ Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կողմ եմ դնում այն հանգամանքը, թե ինչպես է մեր զինծառայողը հայտնվել ադրբեջանական կողմում, դա համապատասխան մարմինների քննարկման առարկան է: Առաջնագծի այն հատվածների մասին, որտեղ զինծառայողն իրականացրել է մարտական հերթապահություն, նա ունի հսկայական ինֆորմացիա: Մեզ հայտնի են ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերումնքը գերիների նկատմամբ, հատկապես ռազմական գերիների: Առաջնագծի բոլոր այն հատվածներում, որտեղ երբևէ զինծառայողն իրականացրել է մարտական հերթապահություն, պետք է ենթարկվեն ինժիներական, տեխնիկական, տակտիկական և մարտավարական փոփոխության»:

Նշենք, որ այսօր ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

դիտվել է 13768 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին