Երևան
16 / Սեպտեմբեր / 2019

Պուտինը բարեկամության շքանշանով է պարգեւատրել Մեհրիբան Ալիևային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավարի կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ծառայությունների համար պարգեւատրել է Բարեկամության շքանշանով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետական պարգեւներով պարգեւատրման մասին հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ծառայությունների համար Բարեկամության շքանշանով պարգեւատրել Մեհրիբան Արիֆի Ալիեւային՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն», - ասվում է փաստաթղթում:

դիտվել է 8685 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա