Երևան
17 / Հոկտեմբեր / 2019

ԱԳՆ-ում դժգոհ են, բայց դեռ լռում են

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում լուրջ ներքին դժգոհություն է ձևավորվում: Պատճառն այն է, որ նախարար Մնացականյանը բոլոր պաշտոններում իր մտերիմներին ու ընկերներին է նշանակում՝ փոխնախարարից մինչև բաժնի պետ ու դեսպան: Եթե նախարարի «հավատարիմը» չես, ապա լուրջ խնդիրներ ունես կարիերային աճի հարցում: Նախարարի բոլոր տեղակալներն իր ընկերներն են: Նույնն էլ՝ դեսպանների, վարչության պետերի պարագայում: Դժգոհները չեն բացառում, որ փակ նամակով կդիմեն վարչապետին, քանի որ Նալբանդյանի ու Մնացականյանի ժամանակների միջև էական փոփոխություն չկա, ու ԱԳՆ-ում «հեղափոխություն չի եղել»:

Մենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքով են նշանակվում պաշտոնյաները, և որքանով են արդարացի այն դժգոհությունները, որ Մնացականյանն իր մերձավորներին է նշանակում։ Մեզ պատասխանեցին․ «ԱԳՆ-ն մասնագիտական կառույց է՝ բաղկացած հիմնականում դիվանագիտական ծառայողներից: Նման հարցադրումն անտեղի է հենց այն պարզ պատճառով, որ ԱԳ նախարարը, շուրջ 3 տասնամյակ աշխատելով ԱԳՆ համակարգում, համատեղ աշխատանքի և միասին դիվանագիտական ճանապարհ անցնելու շնորհիվ լավագույնս ծանոթ է դիվանագիտական անձնակազմին։ Որոշման ընդունման գործընթացն ԱԳՆ-ում ներառական է, որին, ըստ պաշտոնի, մասնակցում են նաև համապատասխան ստորաբաժանման ղեկավարները և ներկայացուցիչները։ Համոզված ենք, որ դիվանագիտական ծառայության էությունը խեղաթյուրող և սին պնդումներն արժանի չեն ո՛չ մեր, ո՛չ էլ չորրորդ իշխանություն հանդիսացող անաչառ լրագրության ուշադրությանը»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2044 անգամ

Այս թեմայով

Որպես անհետ կորած կինը հայտնաբերվել է

Կամո Փիրուզյանի սպանության գործով նիստը շարունակվեց առանց տուժող կողմի ներկայացուցիչների

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը