Երևան
17 / Հոկտեմբեր / 2019

Ե՞րբ կկառուցվի Հայաստանից Ռուսաստան նոր մայրուղին. վրացական կողմը նշել է ժամկետները

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության ավտոմոբիլային դեպարտամենտի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի սահմանին արագընթաց մայրուղի կառուցելու ծրագրերի մասին:


«ՌուսԱրմԻնֆո»-ի փոխանցմամբ՝ Բախտաձեն նշել է, որ մի քանի օրից կստորագրվի փաստաթուղթը եւ մինչեւ տարեվերջ կսկսվի պատմական կարեւորության նախագծի ՝ Կոբի -Գուդաուրի արագընթաց մայրուղու իրականացումը։ «Դա կլինի Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը՝ ամենաերկար թունելներից մեկի հետ»,-ասել է Վրաստանի վարչապետ:


23-կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհը կունենա երկդիմի ասֆալտբետոնե ծածկույթ, կկառուցվեն նաեւ վեց կամուրջներ եւ հինգ թունելներ։ Համեմատելով հին մայրուղու հետ՝ նոր մայրուղում ժամանակը ճանապարհին կկրճատվի 1 ժամ 20 րոպե:


Ճանապարհի կառուցման համար Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 415 մլն դոլարի վարկ է հատկացրել: Գումարը կհատկացնեն նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (60 մլն դոլար) եւ Վրաստանի կառավարությունը (83,6 մլն դոլար):

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 88169 անգամ

Որպես անհետ կորած կինը հայտնաբերվել է

Կամո Փիրուզյանի սպանության գործով նիստը շարունակվեց առանց տուժող կողմի ներկայացուցիչների

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը