Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

Հայկական 2 ընկերություն ԱՄՆ-ի սև ցուցակում

ԱՄՆ առևտրի նախարարությունն իր սև ցուցակում ներառել է աշխարհի ավելի քան մեկ տասնյակ երկրների, այդ թվում՝ Հայաստանի մի շարք ընկերություններ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Պատժամիջոցային ցուցակում հայտնվել են երկու ընկերություններ Հայաստանից՝ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ն և «Մարկել» ՓԲԸ-ն:

Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ն  ձեռք է բերել եւ վերաարտահանել ապրանքները ԱՄՆ արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի» աևտրային վերահսկողության ցուցակից» (CCL) ՝ առանց անհրաժեշտ լիցենզիաների։ Նաև այն անձը, որը հանդիսանում է գործադիր տնօրեն զբաղվում է բիզնեսով եւ իրանական կազմակերպության կողմից գտնվող պատժամիջոցներով է սպառնացել ԱՄՆ-ին»՝ ըստ «ՌուսԱրմԻնֆո»-ի սա է հանդիսացել պատճառներից մեկը, որ ընկերությունների անունները հայտնվել են փաստաթղթում, որը հրապարակվել է «Դաշնային ռեեստր» կայքում:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Կալուգայի ռադիոտեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը և ևս 14 ընկերություններ Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդեռլանդներից, ԱՄԷ-ից եւ Մեծ Բրիտանիայից:

Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ այդ ընկերությունները գործում են ի հեճուկս ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերի։ Պատժամիջոցների սահմանափակումները, որոնք լրացուցիչ պահանջներ են սահմանում արտահանման լիցենզիաների ցուցակի ֆիգուրանտների համար, ուժի մեջ կմտնեն այսօր:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

 

դիտվել է 38203 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին