Երևան
17 / Հոկտեմբեր / 2019

«Վիրտուալ Հայաստանը» հաղթող՝ ռուսական ինովացիոն ֆոռումում

«Հայաստանի վիրտուալ տուրիստական քարտեզ» նախագիծը «Հայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության Armenia Guide պլատֆորմի կողմից դարձել է «ՎՏԲ -Visa 2019 Խմբի մանրածախ բիզնեսի ինովացիոն համաժողովի» շրջանակներում կազմակերպված ստարտափների մրցույթի հաղթող:

«Armenia Guide հավելվածը ուղեցույց է տեսարժան վայրերի, իրադարձությունների, ռեստորանների եւ երթուղիների համար։ Հարթակը նպատակ ունի ավելացնել Հայաստանի տուրսեկտորի շրջանառությունը՝նպատակային կոնտենտի տրամադրմամբ և բազմարժութային վիրտուալ զբոսաշրջային քարտեզի ստեղծմամբ օգտատիրական փորձի ամբողջական ցիկլի ապահովման միջոցով»,-հայտնել են «Հայերի ասամբլեայի» մամլո ծառայությունում:

Նշվում է, որ վիրտուալ քարտեզը հնարավորություն կտա հյուրերին և հայաստանցիներին վճարել ծառայությունների և ապրանքների համար (կինոյի տոմսեր, հյուրանոցների ամրագրում, ռեստորաններ, տուրեր) անմիջապես հավելվածում, ձևակերպել վիրտուալ քարտեր՝ հեռահար եղանակով նույնականացնելով տեսազանգի միջոցով անմիջապես հավելվածից, մուտք գործել վիրտուալ քարտի միանգամից չորս հաշիվներին (դրամ, ռուբլի, եվրո, դոլար):

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 3400 անգամ

Որպես անհետ կորած կինը հայտնաբերվել է

Կամո Փիրուզյանի սպանության գործով նիստը շարունակվեց առանց տուժող կողմի ներկայացուցիչների

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը