Երևան
23 / Փետրվար / 2020

Քննարկումներ Ռուսաստանի հետ համագործակցությունների ընդլայնման համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

«Նիկոլայ Պատրուշևը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են անվտանգության, տնտեսական եւ ներդրումային համագործակցության ոլորտում ռուս-հայկական համագործակցության ընդլայնման, միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցության, ինչպես նաեւ միջազգային օրակարգի մի շարք արդիական խնդիրներ», -հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի և Նիկոլայ Պատրուշևի քննարկած թեմաներից էին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Սիրիայում խաղաղ կյանքը վերականգնելու հարցերը:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 3464 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից