Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Հ1-ի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից

Հանրային հեռուստաընկերությունը համագործակցությունը դադարեցրել է հեռուստամեկնաբան Արմեն Դուլլյանի հետ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Դուլյանը: «Չեն հեռացրել, կանչել են այսօր եւ շատ քաղաքավարի ձեւով շնորհակալություն են հայտնել՝ մեկ տարվա աշխատանքի համար:

Հեռուստատեսության կողմից որեւէ բան չի խախտվել: Պայմանագիրը ցանկացած պահի կարող էր կողմերից մեկը խզել»,- ասաց Արմեն Դուլյանը: Հեռուստամեկնաբանին աշխատանքից ազատելու տեղեկությունը փոխանցել են «Առաջին ալիքի» գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը եւ գլխավոր պրոդյուսերը: «Ինչ ասել են, ես դա ընդունել եմ որպես փաստ:

Ես հին մարդ եմ, իրենք ուզում են ճանապարհ տալ նոր հաղորդավարների, որը ես լիովին ընդունում եմ»,- նշեց նա։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք պայմանագրի դադարեցման պատճառը իր կողմից իշխանություններին քննադատելը չի եղել, հեռուստամեկնաբանը պատասխանեց.

«Ես շնորհակալ եմ, որ թույլ են տվել ազատ լինել բոլոր բնագավառներում, բայց ես որեւէ ենթատեքստ չեմ տեսնում»: Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանը Հանրային ՀԸ-ում վարում էր «Խաղի կանոններ» հեռուստաբանավեճը:

 

դիտվել է 44049 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)