Երևան
23 / Օգոստոս / 2019

«Այդպիսի ենթատեքստով ակնարկը դրա հեղինակի հերթական զրպարտությունն է». Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի աշխատասենյակում ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ ուղիղ եթերում անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության և «ՍանիՏեքի» հետ քաղաքապետարանի պայմանագրային հարաբերությունների խնդիրներին, առանց հստակ անուններ նշելու ակնարկել են, թե աղբահանությամբ զբաղվող ընկերությունը չի կատարում պայմանագրային պարտավորությունները, քանի որ այն, ըստ չճշտված տեղեկությունների, կապ ունի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի եղբոր հետ:

«Այստեղ ես, ուրիշ… այդ ամենի հետ կապված՝ ընկերության, իր կապերի, իր մատակարարների հետ կապված ուրիշ տեղեկություններ կան, բայց քանի դեռ դրանք ճշտված չեն, ես այսօր հարկ էլ չեմ համարում… Եթե մի հատ մտածենք, ասենք՝ Լիբանան, Լիբանանի հետ ով՝ ինչ կապ ունի, ո՞ր նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, որ չգիտեմ…»,-ասաց վարչապետ Փաշինյանը: «Եղբայրը…»,- փորձեց հուշել Մարությանը:

Ն. Փաշինյանը շարունակեց. «Եղբայրը… չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկանում ենք՝ ում մասին է խոսքը: Այստեղ նյուանսներ կան: Ամենասկզբից մրցույթի, որ ասում եք կեղծ փաստաթղթեր կան»:

Ապա քաղաքապետը հայտնեց, որ «ՍանիՏեք»ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հարկերը թաքցնելու համար, ինչին Փաշինյանն արձագանքեց.

«Եթե այդ ամենը հիմնավորվի, ձեր «վերսիան» ավելի է հիմնավորվում, որ գումարներ հանելու պրոցես է: Կարո՞ղ է, որ որոշ մարդիկ հետախուզման մեջ են, Լիբանանում, բան, գումարի կարիք ունեն: Մանավանդ որոշ հաշիվներ կալանքի տակ են, իրենք տենց՝ կազինոյի, Բադեն-Բադենի… փողի կարիք ունեն: Չէ, ես ուղղակի բարձրաձայն մտածում եմ»:

Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի այս ակնարկը ոմանք վերագրեցին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա եղբայր Լեւոն Սարգսյանին:

168.am-ի հարցին, թե որքանո՞վ դա կարող է վերաբերել ՀՀ 3-րդ նախագահին և նրա եղբորը, Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը պատասխանեց.

«Եթե այս թեմայով կլինի հստակ, հասցեական պաշտոնական հայտարարարութուն, որը կվերաբերի ՀՀ 3-րդ նախագահին, կլինի նաև պաշտոնական մեկնաբանություն:

Միտումնավոր և պարբերաբար չճշտված տեղեկություններ հրապարակելը, ապատեղեկատվությամբ հասարակությանը մոլորեցնելու հնարքները, ցավոք, մեր իրականության մեջ հաճախակի են դարձել:

Եթե որևէ մեկը կարող է պնդել, թե չճշտված տեղեկությունների հիման վրա արված ակնարկը վերաբերում է ՀՀ 3-րդ նախագահին կամ նրա հարազատներին, ապա պետք է իմանա, որ այդպիսի ենթատեքստով ակնարկը, վստահաբար, դրա հեղինակի հերթական զրպարտությունն է, հերյուրանք, հրապարակ նետվող և որևէ հիմնավորում չունեցող անպատասխանատու խոսք»:

դիտվել է 9474 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին