Երևան
19 / Սեպտեմբեր / 2019

Լարված իրավիճակ. Կողմերն ամրացնում են սահմանները

Lragir.am-ը գրում է․ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Տավուշի մարզի հետ սահմանային հատվածներում փոխհրաձգության եւ որոշակի դիրքեր վերահսկողության տակ վերցնելու մասին: Հայկական կողմը չի հերքում հառակորդի տեղաշարժերն առաջնագծում, բայց հայտարարում է, որ դա սովորական տեղաշարժ է սեփական տարածքում: Հայտնել են նաեւ մեկ հայ վիրավոր զինծառայողի մասին:

Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական զորքերի հերթական ակտիվացումը: Երեկ տեղեկություն է հրապարակվել Նախիջեւանում հրետանու մարտական պատրաստվածության ստուգումների մասին: Դրանից մի օր առաջ էլ Ադրբեջանը հայտարարել էր հայ զինծառայողի գերեվարման մասին:

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանում էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Երեւանում բանակցությունների ժամանակ Պատրուշեւը քննարկել է երրորդ երկրներին սպառազինության վաճառքի կանոնակարգման հարցը: Այլ խոսքով, Երեւանը հերթական անգամ Մոսկվայի առաջ դրել է Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը, եւ Մոսկվան հերթական անգամ խոստացել է «կանոնակարգել»:

Մինչ Պատրուշեւը Երեւանում էր, Կրեմլը հայտարարեց Պուտինի, Ռոհանիի եւ Ալիեւի հանդիպման չեղարկման մասին: Ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Իրանն ու Ռուսաստանը դեմ են Թուրքմենստանից Կասպից ծովի հատակով դեպի Ադրբեջան գազամուղ անցկացնելուն: Իր հերթին, Թուրքիան հրաժարվեց Հայաստանի եւ Իրանի տարածքով Նախիջեւան թռիչքներից եւ օգտագործելու է նեղ «սուվերեն» միջանցքը: Դրանից անմիջապես հետո Ալիեւը զանգահարեց Ռոհանիին, եւ չնայած պաշտոնական հաղորդագրությունում խոսվում է երկու երկրների բարեկամական հարաբերությունների մասին, համատեքստում զգացվում էին անհաղթահարելի հակասությունները:

Մի քանի օր առաջ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնել էր, որ հայկական զինված ուժերն ինժեներական աշխատանքների շնորհիվ Ադրբեջանի հետ սահմանին մի շարք մարտական դիրքերում առավելություն են ստացել: «Ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ: Ինժեներական զորքերի առջև դրված խնդիրները բավական հաջող կատարվում են: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածություն առաջացել է նաև այն պատճառով, որ հակառակորդը փորձել է զսպել հայկական կողմի ձեռքբերումները», – ասել է Բալայանը:

Հակառակորդը փորձել է նաեւ դիրքային առավելության հասնել, բայց հայկական Զինված ուժերը թույլ չեն տալիս, ասել է նա: Հուլիսի 27-ին եւ 28-ին Ադրբեջանից արձակված կրակոցից Հայաստանի պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում սպանվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայող Արման Բուլղադարյանը, եւս երկու զինծառայող վիրավորվել էին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 95538 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Խաչիկ Գալստյանի ելույթը «Հայոց պետականության անցյալը, ներ...

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա