Երևան
07 / Դեկտեմբեր / 2019

Ադրբեջանին անակնկալ է սպասվում. ռուսական կայքի անդրադարձը

«ՌուսԱրմԻնֆո»-ն գրում է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հայտարարությանը, թե իրենց հաջողվել է առաջ տանել դիրքերը եւ «զգալի տարածք վերցնել» Հայաստանի հետ սահմանից:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ադրբեջանցիները սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժերը ներկայացրել են որպես «բացառիկ ձեռքբերում»,- գրված է կայքում:

«Հիշեցնեմ մեկ անգամ ևս, որ դիրքերի տեղաշարժը ճակատային գծում մշտական երևույթ է, բայց ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրան հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը»- գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հավելել է նաև, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի նույն ոգով գործել, ապա նրան «անակնկալներ»են սպասվում հայկական զինված ուժերի մասնագիտական գործողությունների ընթացքում ձեռք բերված օպերատիվ-մարտավարական առավելությունը ցուցադրելու տեսքով:

Ավելի վաղ «ՌուսԱրմԻնֆո»-ն հայտնել էր, որ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը փորձել է դիրքային առավելության հասնել, սակայն հայկական զինված ուժերը կանխել են այդ փորձերը եւ իրենք են ամրապնդել դիրքերը:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

 

դիտվել է 136275 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին