Երևան
18 / Սեպտեմբեր / 2019

Ռուսական կայքը գրում է Արարատ- Արմենիայի հաղթանակի մասին

Եվրոպայի լիգայի Նախօրեին Թբիլիսիում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը, որտեղ հանդիպեցին տեղի "Սաբուրթալո" և Երևանի "Արարատ-Արմենիա"ֆուտբոլային ակումբները: Ռուսական կայքերն անդրադարձ են կատարել այս հանդիպմանը՝ գրելով, որ Արարատ-Արմենիայի նման հաջողությունն առաջինն էր հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ:

Ֆուտբոլային շրջանակներում պատասխան խաղից առաջ քչերն էին Երեւանում 1:2 հաշվով պարտված հայկական թիմին դնում անցումի վրա: Սակայն "Արարատ-Արմենիայի" ֆուտբոլիստները արագ գոլ խփեցին ՝ աչքի ընկավ հարձակվող Անտոն Կոբյալկոն։

Արդեն երկրորդ խաղակեսում "Արարատ-Արմենիան" վաստակեց 11 մետրանոց հարված, որը հստակ կատարեց Պետրոս Ավետիսյանը ։

Հայկական թիմի երկրորդ գոլից հետո վրացի ֆուտբոլիստները պաշարեցին երեւանցիների դարպասը, սակայն այդպես էլ չկարողացան խփել պատասխան գոլը: Երկխաղյա դիմակայության արդյունքում, որը երկրպագուները հասցրել էին անվանել «կովկասյան կլասիկո», «Արարատ-Արմենիան» անցավ հաջորդ փուլ:


« Թիմը, որի սեփականատերը միլիարդատեր եւ բարերար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն է, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցել է փլեյօֆի փուլ: Այն դեպքում, եթե հայկական ակումբը փլեյօֆում հաղթի լյուքսեմբուրգերեն «Դյուդելանժին7, նա կխաղա Եվրոպայի լիգայի խմբային փուլում»- գրում է կայքը:


"Արարատ-Արմենիա" ակումբը ստեղծվել է 2017 թվականին, իսկ 2018 թվականին այն ձեռք է բերել Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը: Ակումբի զարգացման գործում ներդրված միջոցները թույլ են տվել ձեռք բերել միջազգային կարգի խաղացողներ, որոնց օգնությամբ թիմը դարձել է Հայաստանի չեմպիոն եւ դուրս եկել եվրոպական նոր մակարդակ:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 92840 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա