Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

Պոեզիայի՝ համաշխարհային ամենամեծ փառատոնին ներկայացվել է Սոնա Վանի գրքի 23-րդ լեզվով թարգմանությունը

Հայազգի գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Սոնա Վանը մասնակցել է համաշխարհային ամենամեծ պոեզիայի փառատոնին, որն անցկացվում է Կոլումբիայի Մեդելին քաղաքում։ Փառատոնի շրջանակում ներկայացվել է նաև նրա «Լիբրետո անապատի համար» գրքի իսպաներեն թարգմանությունը՝ այսպիսով համաշխարհային ընթերցասեր հանրությանը հասանելի դառնալով 23-րդ լեզվով։

Արդեն մոտ երեք տասնամյակ է, ինչ աշխարհի բոլոր անկյուններից բանաստեղծներն ու ժամանակակից գրողները համախմբվում են մեկ գաղափարի շուրջ՝ Կոլումբիայում։ Պատերազմները կասեցնելու, համաշխարհային խաղաղության և ազգերի համերաշխության համար իրենց պոետիկ մեկնաբանություններով ստեղծագործող անհատներն օրեր շարունակ բացահայտում են պոեզիայի ուժը, խոսում և բարձրաձայնում են համամարդկային խնդիրների մասին։ Երբ մարդկային ոգին մահվան կրակով է շրջափակվում, պոեզիան գալիս է վերակենդանացնելու այն. կարելի է ասել՝ հենց այս հավատամքն է, որ ընդհանուր գաղափարական հենք է դառնում փառատոնի մասնակից պոետների և ընթերցասերների համար։

«Փառատոնի մասնակցության կարևորագույն նախապայմաններից մեկը պետական և միջազգային մեծ ճանաչում ունենալն է,- մեզ հետ զրույցում նշում է Սոնա Վանը։- Հրավիրված էին մի քանի տասնյակ ազդեցիկ ու ճանաչված ստեղծագործողներ, որոնց շուրջ համախմբումը տպավորիչ ու հետաքրքիր միջավայր էր ստեղծել։ Պոեզիայի փառաբանումն այստեղ անիրական էր թվում։ Աննկարագրելի մեծ ուշադրություն կար մեզանից յուրաքանչյուրի նկատմամբ։ Լսարանն ընտրյալ չէր, արվեստի ու գրականության սիրահարների մի ամբողջ բանակ մեզ հետ էր՝ տարբեր հետաքրքրություններով։ Հենց սա էր շատ տպավորիչ»,- նշում է Սոնա Վանն ու հավելում, որ եթե այլ երկրներում իր հանդիպումներն ու այցելությունները միշտ եղել են որոշակի՝ նախատեսված հատուկ լսարանի համար, ապա այստեղ տարբեր նախասիրությունների և տարիքային տարբեր շերտերի՝ հասարակական լայն շրջանակի համար էր նախատեսված ամեն ինչ։

«Այստեղ կարևորում էին պոետի խոսքը, և տպավորություն էր, որ եկել էին շատ կարևոր մի տեղ՝ նոր բան լսելու, բացահայտելու համար։ Իսպաներեն թարգմանված բանաստեղծություններիս ժողովածուն հենց փառատոնի շրջանակում ներկայացվեց Կոլումբիայի նախագահին, բաժանվեց ներկա գրողներին։ Ի դեպ՝ նախագահը հատուկ շեշտեց, որ ինքը մեծ ցանկություն ունի բոլոր լատինախոս երկրների համար թարգմանել և ներկայացնել իմ գիրքը։ Այսպես է եղել իսպաներեն առաջին տարբերակի շնորհաննդեսը։ Բայց այստեղ առաջարկ եղավ որ գիրքն ամենաբարձր մակարդակով ամբողջությամբ թարգմանվի և ներկայացվի իսպանախոս լսարանին, որն, ինչպես գիտեք, աշխարհում շատ մեծ թիվ է կազմում»,-ասաց Սոնա Վանը։

Առաջիկայում ևս համաշխարհային մեծ փառատոններ կան տարբեր երկրներում, որոնց մասնակցելու է նաև Սոնա Վանը։ Դրանցից ամենակարևորը տեղի կունենա այս աշնանը՝ Չինաստանում, որի մասին մանրամասն կներկայացնենք առանձին անդրադարձով։

 

դիտվել է 8454 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա