Երևան
17 / Սեպտեմբեր / 2019

Ինչու է Նիկոլ Փաշինյանն աշխատաքից ազատել իր 3 խորհրդականներին. մանրամասներ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները՝ գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, Մհեր Սահակյանը։

Արամ Ղարիբյանը հին իշխանությունների ներկայացուցիչ է՝ նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա ՀՀ վարչապետի և նախագահի խորհրդական՝ 2008-2018 թթ․, 2018-ին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական։


Իսկ Մհեր Սահակյանը ժամանակին Չինաստանում հայ համայնքի ղեկավարն էր, չինական ուղղության մասնագետ, ով 2017-ին է վերադարձել Հայաստան։


Գասպարյանն էլ մինչև 1999-ը աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, ապա մեկնել Ռուսաստան, հետո՝ ԱՄՆ և Հայաստան է վերադարձել 2018-ին՝ հեղափոխությունից հետո։

Գրչի մեկ հարվածով նրանց աշխատանքից ազատելու փաստը ոմանց տարակուսանքի տեղիք է տվել։

Մեզ հաջողվեց պարզել, որ Արսեն Գասպարյանին հեռացնելու պատճառը ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է։ Կառավարությունում կասկածներ ունեն, որ նրա պահվածքի պատճառով որոշ ներդրողներ հեռացել են Հայաստանից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 50340 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա