Երևան
19 / Սեպտեմբեր / 2019

Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի գրասենյակում ուղիղ եթերում մայրաքաղաքի աղբահանության և «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերությունների խնդիրների մասին քննարկման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձան նաև «Սանիթեք» ընկերության կողմից հնարավոր սաբոտաժին: Ոչ վարչապետը, ոչ քաղաքապետը իհարկե անուններ չտվեցին, սակայն նրանց երկխոսության տողատակից պարզ է դառնում, որ նրանք «Սանիթեքի» հնարավոր սաբոտաժի թիկունքում տեսնում են Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբորը՝ Լևոն Սարգսյանին, ով ըստ շրջանառվող լուրերի՝ թաքնվում է հենց Լիբանանում:


«Դե եթե նայենք Լիբանան, կարող ենք տեսնել, թե ով է հետախուզվում, ով է այնտեղ գտնվում, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրն է այնտեղ»,- ասել էր Փաշինյանը: Ուղիղ միացման ժամանակ, ևս մեկ անգամ ակնարկվեց Լևոն Սարգսյանի անձը: «Գուցե որոշ մարդիկ հետախուզման մեջ են, գումարներ են պետք Բադեն-Բադենի կազինոների համար: Շատ տարօրինակ պատմություն է»,- ասաց պարոն Փաշինյանը: Հայկ Մարությանն էլ կարծում է՝ «Սանիթեքի» տնօրինության պահվածքն անհասկանալի է, որ ինքը տպավորություն ունի, որ տնօրինությունը մի կողմից պարզապես սաբոտաժ է անում, մյուս կողմից՝ ժամանակ շահում, հնարավոր է՝ քաղաքապետարանի իրենց փոխանցված գումարները դուրս հանելու համար:

Թե ինչ մեխանիզմով են այդ գումարները դուրս բերվում և դուրս են բերվում արդյոք ընդհանրապես թե ոչ հարցին, քաղաքապետը պատասխան չունի: Ընդամենը վարկած է «հնարավորների» շարքից կամ, եթե կուզեք, մեսիջ, որը վարչապետն ու քաղաքապետը փորձեցին այդ ուղիղ եթերի միջոցով հասցնել Լևոն Սարգսյանին: Ավելին, ուղիղ եթերի ընթացքում հնչեց նաև մեկ այլ մեսիջ, առ այն, որ եթե «լիբանանյան քամիները» շարունակեն փչել նույն ուղղությամբ, ապա հնարավոր է՝ դրան հակադրվի արդեն փողոցի պայքարը, ասել է թե՝ Փաշինյանն ու Մարությանը Սանիթեքին և Սանիթեքի հետևում կանգնած անձանց սպառնում են զանգվածային ակցիաներով: Պետք է փաստել, որ Փաշինյան-Մարության հրապարակային հանդիպման գլխավոր նպատակը հենց հրապարակային մեսիջներ հղելն էր, քանի որ լուծում աղբահանության խնդրին ոչ վարչապետը, ոչ քաղաքապետը 80 րոպեի ընթացքում այդպես էլ չառաջարկեցին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 68885 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Խաչիկ Գալստյանի ելույթը «Հայոց պետականության անցյալը, ներ...

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա