Երևան
18 / Հոկտեմբեր / 2019

Ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին

Երևանի Աղյուսագործների 86 հասցեում բնակվող մի քանի ընտանիքներ զրկված են կոյուղագծերից։ Նրանք այս մասին տեղյակ են պահել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին, վերջինս էլ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ այցելել են բնակիչներին։


Բնակիչներից Մարիամ Վարդանյանը լրագրողներին պատմեց, որ Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Ելենա Սողոմոնյանը և իր ընտանիքը ցեխաշաղախով փակել են կոյուղագիծը՝ թույլ չտալով մաքրել այն և նորմալ շահագործել։

«Այնտեղ ապրում են մոտ 4-5 ընտանիք՝ մոտավորապես 20 հոգի, կոյուղաջրերը լցվում են այս հասցեի վերջին տան հիմքին, այնտեղ գարշահոտություն է, այժմ մարդ չի ապրում, բնակիչը լքել է սեփական բնակարանը, նրա որդին ժամկետային զինծառայող է։ Փորձել ենք նախկին դատավորի հետ խոսել, բայց նա անգամ դարպասը չի բացել, որ մենք ներս գնանք խոսենք, սա նշանակում է, որ դիտավորյալ են խցափակել ու հիմնավորում են, թե կոյուղագիծը ժամկետով է տրված, այնինչ նման բան չկա»,- շեշտեց Մ. Վարդանյանը։

Սոնա Աղեկյանի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ են բնակիչներից տեղեկացել խնդրի մասին և տեղում պարզել են, որ կոյուղագիծն ապօրինաբար է փակվել։


«Երևանի քաղաքապետարանը մեզ պարտադրված քաղաքապետի հետ կրկին ապացուցեց, որ անմեղսունակ է և բոլորովին հետաքրքրված չէ բնակիչների խնդիրների լուծմամբ։ Այստեղ քաղաքապետարանի կոմունալ վարչությունից եկել են, բայց սա դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծել են»,- ասաց Սոնա Աղեկյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ կոյուղագծից արդեն վերցրել են փորձանմուշներ, որոնցից մեկը հանձնելու են քաղաքապետարանին, մյուսը՝ համաճարակաբանության լաբորատորիա, հասկանալու, թե այն որքանով է սպառնում բնակչության առողջությանը։

«Այս ամենով հանդերձ ասում են, թե՝ հպարտ քաղաքացու օր ենք նշում, բայց օրը փողոցում խորոված ուտելով չեն նշում, այլ այդ հպարտ քաղաքացին յուրաքանչյուր քայլափոխի պետք է զգա, որ ՀՀ լիիրավ քաղաքացի է»,- շեշտեց Սոնա Աղեկյանը։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, այս հարցում կա բնակչի իրավունք և համաճարակի իրական վտանգ։

«Պատկերացնո՞ւմ եք, 21-րդ դարում մարդը փակել է կոյուղին և 4 ընտանիք չունեն կոյուղուց օգտվելու հնարավորություն։ Երբ կարդացի բնակիչների՝ ինձ ուղղված նամակը, մտածեցի սյուրռեալիստական սյուժե է, մտածեցի չի կարող նման բան լինել։ Երեկ փորձագետներից ուղարկել էի, որ նայեն, որից հետո փոխանցեցին, որ իսկապես իրավիճակը սարսափելի է։

Բնակիչները դիմել են քաղաքապետարան, վերջինս պատասխանել է, որ դիմեն դատարան և դատավոր սեփականատիրոջ հետ լեզու գտնեն, կներեք էլի, քաղաքապետրանն ինչի՞ համար է, եթե բնակիչները պետք է ընկնեն «ռազբորկաների» մեջ։ Այնպիսի տպավորություն է, որ մենք քաղաքապետարան չունենք»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Վահե Էնֆիաջյանն էլ փոխանցեց, որ բնակիչները չորս ամիս շարունակ բողոքել են, դիմել տարբեր պատկան մարմինների, սակայն որևէ արձագանք չի եղել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 17682 անգամ

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը