Երևան
18 / Սեպտեմբեր / 2019

Հասկացա, որ ինչ-որ բան այնպես չէ, երբ շարժիչում ձայներ էին լսվում.պատմում են ուղևորները

Հինգշաբթի առավոտյան «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության A-321 ինքնաթիռը թռչունների երամի հետ բախվելուց հետո վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում գտնվող եգիպտացորենի դաշտում:

Օդանավի հրամանատար Դամիր Յուսուպովի, երկրորդ օդաչու Գեորգի Մուրզինի և անձնակազմի անդամների վարպետության շնորհիվ թռիչքի բոլոր ուղևորները ողջ են մնացել, նրանցից ոմանք աննշան վնասվածքներ են ստացել:

Մոսկվա (Ժուկովսկի) - Սիմֆերոպոլ չվերթի ուղևորների թվում կային նաեւ հայեր:
Ռուսական լրատվամիջոցները գրում են, թե ինչեր են պատմել ուղևորները արտակարգ պատահարից հետո և թե ինչ է տեղի ունեցել թռիչքի ժամանակ:

«Ամեն ինչ նորմալ էր։ Խուճապ չի եղել, ճիչ է եղել»,- պատմել է Սիմֆերոպոլ թռչող ուղևոր Ստեփան Հակոբյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում :
Նա նշել է, որ մտադիր է Ղրիմի մայրաքաղաք մեկնել մոտակա չվերթով մեկ այլ օդանավակայանից:


Հայկական ծագմամբ մեկ այլ ուղևոր՝ Էրիկ Առուստամյանը, պատմել է, թե ինչպես է ինքնաթիռը հետզհետե շարքից դուրս եկել թռչունների հետ բախումից հետո։.

«Օդանավի ուղևորները հասկացել են, որ ինչ-որ բան այնպես չէ, երբ շարժիչներից մեկում լսում էին ձայներ: Ժամանակի ընթացքում ես նկատեցի, որ շարժիչները աշխատում են ոչ անընդհատ, միացվում են-անջատվում են։ Կարծես թե նորմալ ռեժիմով աշխատել չեն կարող։ Հետո սկսեցի նկատել, որ ինքնաթիռը հետզհետե իջնում է: Հաջորդ բանը, որ տեսա, դաշտն է»,-«Metro»- ին պատմել է Առուստամյանը։

Ուղևորը շնորհակալություն է հայտնել օդաչուներին պրոֆեսիոնալիզմի եւ անձնակազմին՝ համակարգված աշխատանքի համար՝ հավելելով, որ Մերձմոսկվայում տեղի ունեցածը իսկական հրաշք է, քանի որ բոլոր ուղեւորները ողջ են մնացել:

դիտվել է 12326 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա