Երևան
18 / Սեպտեմբեր / 2019

Համաշխարհային մեդիաները պատմում են, թե ինչու պետք է այցել Հայաստան

Հայաստանի Հանրապետությունը վերջին տարում առաջատար դիրքեր է զբաղեցնում ռուսաստանցիների համար ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունների վարկանիշում:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով, ռուսաստանցիները այսօր կազմում են երկրում զբոսաշրջիկների ընդհանուր թվի մոտ 50 տոկոսը. առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան է ժամանել 342 հազար մարդ, 55 հազարով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Զբոսաշրջիկների շրջանում երկրի աճող ժողովրդականության մասին են վկայում ինչպես միջազգային,այնպես էլ ռուսական պարբերականներում Հայաստանի մասին բազմաթիվ հրապարակումներ:

Ձեզ ենք ներկայացնում վերջին ամիսների ընթացքում հրատարակված ժամանակակից զբոսաշրջային հնարավորություններով հին Հայաստան այցելությունների մասին առավել հետաքրքիր պատմությունների հավաքածուն:

«Ինչու դուք պետք է գնաք Հայաստան հենց հիմա»


Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությունը «ինչու դուք պետք է գնաք Հայաստան հենց հիմա» հոդվածում պատմում է Հարավկովկասյան Հանրապետությունում հանգստի տարբեր տեսակների եւ տեսարժան վայրերի մասին:

«Մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը շատերին հայտնի է շնորհիվ այն շախմատիստի, ով նվաճել է ոսկե մեդալներ, վտանգավոր աշխարհաքաղաքականություն, Չերչիլի սիրելի կոնյակով և, իհարկե, Քարդաշյաններով»,- գրում է գործակալությունը:

Նյութում գործակալությունը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս անպայման այցելել Հայաստանում Գառնու տաճար, Գեղարդի և Տաթևի վանք, Սևանա լիճ և Երևան:

Հայաստան-Եդեմի այգի


Իսպանական «Etheria Magazine» կանանց ամսագիրը զբոսաշրջության մասին իր հոդվածում Հայաստանը անվանել է «Եդեմի պարտեզ», որն ավելի ու ավելի տարածված է դառնում եվրոպացիների շրջանում։

«Եթե դուք դրախտ եք փնտրում, ապա պետք է գնաք Հայաստան։ Ճանապարհները ձեզ կտանեն դեպի Եվրոպայի և Ասիայի միջև ընկած երևակայական եզրը, որտեղ, ինչպես ասում են, գոյություն ուներ Աստվածային Եդեմի պարտեզ։ Հենց այստեղ կարելի է տեսնել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի ակունքները»,-ասվում է հոդվածում։

Իսպանական ամսագիրը ներկայացնում է հանրապետության գլխավոր տեսարժան վայրերը՝ բնական արգելոցներ և պատմամշակութային հուշարձաններ։

Հայաստանը միայն յուրայինների համար է


«Աէրոֆլոտ» ամսագիրը հուլիսյան համարում մի քանի էջ է նվիրել Հայաստանին ։ «Հայաստանը յուրաքանչյուր այցելուի կնվիրի միայն դրական էմոցիաներ»,-ասվում է հոդվածում:

Ամսագրի էջերում ներկայացված են առանձին խորհուրդներ հենց հայաստանցիներից, որոնք ներկայացնում են ամենատարբեր մասնագիտություններ։

Խոհանոց՝ լեգենդի հետ


Ռուսական «Իզվեստիա» պարբերականը «համային հավելավճար.Ինչ անել և ուտել Հայաստանի մայրաքաղաքում և նրա շուրջ» հոդվածում պատմում է երկրի տեսարժան վայրերի և հաստատությունների մասին, որտեղ կարելի է համտեսել իսկական հայկական խոհանոցի ուտեստներ:

«Խոհանոցը այստեղ սերտորեն միահյուսված է մշակույթի հետ։ Յուրաքանչյուր ուտեստի համար մատուցողը պատրաստ է բառացիորեն գոգնոցի գրպանից հանել և պատմել իր հետ կապված լեգենդը»,-պատմում է Իզվեստիայի թղթակիցը։

Հոդվածը պարունակում է նաև մի շարք առաջարկություններ այն մասին, թե որ քաղաքները, տեսարժան վայրերն ու թանգարանները Հանրապետությունում պետք է այցելեն զբոսաշրջիկները։


Ռուսական «Афиша Daily» պարբերականը հրապարակել է «Գնում ենք Երևան Գաթա ուտելու տաճարի մոտից, շուկայում սուջուխ գնելու և գինի խմելու Արարատի ստորոտին» հոդվածը գաստրոտուրիզմի մասին:

Հոդվածը ներկայացնում է Հայաստանի ամենանորաձև հաստատությունները ՝ ռեստորաններից մինչև գինու բարեր։

Հայաստանում հոգով են պատրաստում


«National Geographic» ամսագրի ռուսական տարբերակը կազմել է հայկական խոհանոցի սիրելի ուտեստների ցանկը:

«Հայկական խոհանոցը ոչ միայն խորոված և լավաշ է, այլև գաթա և էլի մեծ քանակությամբ ուտեստներ, որոնց մասին դուք գուցե երբեք չեք լսել, եթե չեք եղել Հայաստանում։ Այստեղ սնունդը պատրաստվում է ոչ միայն երևակայությամբ, այլեւ հոգով, եւ դրանում համոզվել կարելի է Երեւանի եւ երկրի այլ քաղաքների գրեթե ցանկացած ռեստորանում», - նշվում է հոդվածում։
Պարբերականը նաև կազմել է ինը հայկական ճաշատեսակների ցանկ, որոնք նույնական են և բնորոշ են միայն հայկական խոհանոցին։

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

 

դիտվել է 7820 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա