Երևան
23 / Փետրվար / 2020

Նիկոլ Փաշինյանի անակնկալ որոշումը

Lragir.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանին եւ Արամ Ղարիբյանին, ինչպես նաեւ օգնական Մհեր Սահակյանին:


Ազատման պատճառները չեն նշվում, հայկական ԶԼՄ-ներում նշվում է, թե դա կարող է կապված լինել ներդրողներին Հայաստանից վանելու հետ: Նկատի առնելով գլխավոր խորհրդականների ոլորտները, կարելի է ենթադրել, որ հնարավոր է խնդիրներ են առաջացել արտաքին քաղաքական ու տնտեսական որոշակի ուղղություններով:


Միեւնույն ժամանակ, պետք է նկատել, որ Ստեփանակերտում օգոստոսի 5-ի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը փաստացի հռչակեց նոր քաղաքականության օրակարգը, հիմնված համահայկական կոնսենսուսի 6 կետերի վրա: Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը փորձ էր անում դուրս գալ հեղափոխության որոշակի շրջապտույտից ու հետհեղափոխական դիսկուրսը «նախկին-նոր» վեճից տեղափոխել համահայկական երկխոսության եւ կոնսենսուսի հարթություն:

Իսկ նոր քաղաքականությունը պահանջում է համարժեք թիմ, նկատի առնելով այն հանգամանքը, որ գործող մեծամասնությունը զգալի մասով ձեւավորվել է հեղափոխական խնդիրների տրամաբանությամբ եւ մինչ այժմ դուրս չի գալիս այդ շրջանակից, անընդունակ լինելով գեներացնել լուրջ օրակարգեր: Հատկանշական է, որ Փաշինյանի օգոստոսի 5-ի ծրագրային ելույթը լռության մատնվեց նույնիսկ իշխող մեծամասնության կողմից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 35230 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից