Երևան
27 / Փետրվար / 2020

ԱԺ աշխատակազմի ղեկավարության խայտառակ պահանջը՝ դեկրետում եղած աշխատակցից

ԱԺ աշխատակազմի կրճատումների շարքում հերթական խայտառակ դեպքն է գրանցվել նախօրեին: 168.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ ղեկավարությունը պահանջել է, որպեսզի դեկրետում գտնվող տնտեսական բաժնի մասնագետն ազատման դիմում գրի:


Աշխատակազմի ղեկավարի հորդորով քարտուղարությունից զանգել են նորածնի մորը և կանչել խորհրդարան՝ հրահանգելով, թե՝ «արի ազատման դիմումդ գրի, գնա երեխա պահելու»:

Նշենք, որ ԱԺ աշխատակազմի կողմից այս օրերին արձանագրված ոչ իրավաչափ 55 ազատումներիի շարքում այս մեկը, թերևս, ամենաաղմկահարույցը կդառնար ԱԺ-ից վիրահատարան հասած Սասուն Պետրոսյանի հայտնի դեպքից հետո, եթե խելամիտ ինչ-որ մեկի հորդորով վերջին պահին աշխատակազմի ղեկավարին չհասկացնեին, որ հետքայլ չանելու դեպքում իրավական լուրջ խնդիրների առջև կկանգնի:

Ի դեպ, մեր տեղեկություններով, ԱԺ աշխատակազմի ղեկավարին հուշողը դեկրետում գտնվող կնոջ ՀՀԿ-ամերձ ամուսինն է եղել: Կան նաև խոսակցություններ, թե հուշել է ԱԺ իրավաբանական բաժնի շարքային աշխատակիցներից մեկը, որի ներկայությամբ ղեկավարությունն ամեն օր քննարկել է խանգարող հին աշխատակիցների ցանկը, և յուրաքանչյուրից ազատվելու սխեմաներն են մշակվել:


Ավելի ուշ ԱԺ-ից զանգահարել են դեկրետի մեջ գտնվող ԱԺ աշխատակցուհուն՝ առաջարկելով գնալ խորհրդարան և որոշել, թե որ հաստիքին է ցանկանում հաստատվել հետագայում: Եվ ուշագրավ է այն, որ, ինչպես իրավաբանական վարչության, այնպես էլ արարողակարգի և մյուս բոլոր վարչության պետերին առաջարկվում է, մեղմ ասած՝ հրաժարվել պետծառայողի մինչ այդ վաստակած բարձր դասային աստիճանից և դառնալ առաջին կարգի մասնագետ: Հակառակ դեպքում ասում են՝ լքեք աշխատակազմը:

Մինչ այդ նույն կերպ ազատել են նաև նրա վերադասին՝ Ֆինանսատնտեսական վարչության պետ Արթուր Թամազյանին ու նրա տեղակալ Գրիգոր Կիրակոսյանին:

Հիշեցնենք, այս օրերին մեծ աղմուկ բարձրացրած ԱԺ աշխատակազմի կադրային ջարդին 168.am-ը անդրադառնում է պարբերաբար:

Եվ որքան էլ զարմանալի թվա, երկու ամիս առաջ մեկնարկած կառուցվածքային փոփոխություններն առայժմ հրապարակված չէ, ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջի համաձայն՝ այն հրապարակված չէ խորհրդարանի պաշտոնական կայքում, ինչը նշանակում է, որ այն իրավական ուժ չի ստացել:

Հետևաբար՝ հարց է առաջանում, իսկ ի՞նչ հիմքով է շարունակում խիզախաբար ամեն օր ազատումների դիմումներ կորզել ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը, և ինչու է այդքան գաղտագողի պայմանագրեր կնքում իր համար ցանկալի նորեկների հետ, որոնց ով լինելը, մասնագիտական կարողությունները չեն քննարկվում փաստորեն մրցութային կարգով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 20574 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից