Երևան
18 / Սեպտեմբեր / 2019

Հայաստանում մեծացել է մահվան ելքով ճանապարհային պատահարների թիվը

Հայաստանում 2019 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 2088 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 159, մարմնական վնասվածքներ ստացել 3017 մարդ: Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ այս մասին հայտնեցին Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1711 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 138, մարմնական վնասվածքներ ստացել 2517 մարդ:


Գերատեսչությունից նշեցին, որ որպես կանխող միջոցառումներ օգտագործում են վերահսկման միջոցները, պարեկային ծառայության ուժեղացումը, երթեւեկության կազմակերպման փոփոխությունը: Նաեւ մշակվել ու Ազգային ժողով է ներկայացվել օրինագծերի փաթեթ միավորների գնահատման համակարգի ներդրման մասին, որը կոչված է կրճատելու ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւ բարձրացնելու վարորդների կարգապահությունը:

դիտվել է 3557 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա