Երևան
27 / Փետրվար / 2020

Ադրբեջանցի «դիպուկահարները» Երևանի փողոցներում

Խմբագրություն է դիմել մի քաղաքացի, որը հենց վերնագրում նշված բառերով բնորոշեց որոշ վարորդների վարքը Բագրատունյաց փողոցի` մետրոյի «Գործարանային» կայարանից մինչև «Նաիրիտ» գործարանի վարչական շենքը ընկած հատվածում:

Օգտվելով տեսանկարահանող սարքերի և ավտոտեսուչների բացակայությունից` ավտոմեքենայի ղեկին նստած բազմաթիվ սուբյեկտներ լիակատար տիրապետություն են հաստատել մայրաքաղաքի այս անտերունչ մասում` իսկական տեռորի ենթարկելով անցումներով անցնող օրինավոր հետիոտներին: Քանի դեռ չի եղել մահացու ելքով վրաերթ, հարկավոր է անհապաղ կարգուկանոն հաստատել նշված ճանապարհահատվածում, զսպել ոմանց լկտի պահվածքը:

Ի դեպ, եթե ավտոտեսչությունը չի տառապում վառ արտահայտված կարճատեսությամբ, քաղաքապետարանին կպատմի մայթերը գրաված տեխսպասարկման երկու արհեստանոցների և երեկոյան իրենց ծառայությունը մատուցող մարմնավաճառների մասին:

 

hraparak.am 

դիտվել է 366892 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից