Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Բժիշկները պատմել են՝ որ տարիքում են սկսում ծերանալ մարդու տարբեր օրգանները

Ներկայացնում ենք՝ ըստ մասնագետների՝ մոտավորապես որ տարիքում են սկսում ծերանալ մարդու տարբեր օրգանները:

Ուղեղ՝ 24 տարեկան
Մարդկանց մեծ մասի ուղեղի բջիջները ծնվելիս պարունակում են մոտ 100 մլրդ նեյրոն, 20 տարեկանից հետո այդ քանակը սկսում է կրճատվել: 40 տարեկանից հետո նեյրոնների թիվը կարող է օրական նվազել 10 000-ով:

Թոքեր՝ 35 տարեկան
Այդ տարիքում դրանց ծավալը սկսում է կրճատվել: Միջին վիճակագրական 30-ամյա տղամարդը կարող է ներշնչել 1 լ. թթվածին, 70-անց ժամանակ այդ թիվը կրկնակի կրճատվում է:

Սիրտ՝ 40 տարեկան
Տարիքի հետ սիրտն ավելի վատ է արյուն մղում արյունատար անոթների առաձգականության կորստի պատճառով: Սխալ սնվելու դեպքում մարդը կարող է զարկերակների խցանում ունենալ:

Ձայնալարեր՝ 65 տարեկան
Այդ տարիքում ձայնալարերի փափուկ հյուսվածքները սկսում են թուլանալ, ինչի հետևանքով՝ ձայնը կարող է փոխվել:

Լյարդ՝ 70 տարեկան
Այս օրգանը վերականգնվելու զարմանալի հատկություն ունի: Լյարդի վիճակը վատանում է 70 տարեկանից հետո:

Երիկամներ՝ 35 տարեկան
30-70 տարեկանում երիկամների աշխատանքը 50%-ով դանդաղում է:

Յուրաքանչյուր մարդու օրգանիզմը յուրահատուկ է, օրգանները որ տարիքում կսկսեն ծերանալ՝ մեծապես մեզնից է կախված: Ակտիվ կենսակերպը, բավականաչափ քունը և ճիշտ հավասարակշռված սննդակագը կարող են զգալիորեն հետաձգել ծերացումը:

դիտվել է 37744 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա