Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Կոմիտասը զայրանում է՝ ա՜հ դուք զգացում չունի՞ք, չե՞ք կրնար երևակայել...

ԿՈՄԻՏԱՍ-150

1911 թ. գարնան վերջին, եգիպտահայ համայնքի հրավերով, Կոմիտասը ժամանում է Ալեքսանդրիա: Կազմում է 135 հոգուց բաղկացած երգչախումբ ու սկսում փորձերը: Սովորեցնում է գավառի երգեր, որոնք նազելաշուք օրիորդներն անվանում են ՛՛անճոռնի՛՛: Այդպիսի մի երգ է սովորեցնում, որտեղ կային այսպիսի բառեր.
Քաղհան կանեմ հո՜ բարով,
Դոլմա կեփեմ բիբարով:

Օրիորդներն անսիրտ են երգում, նրանց համար խորթ էին ՛՛Դոլմա կեփեմ բիբարով՛՛ բառերը, որովհետև բիբարով դոլմա չէին կերել անգամ:
Կոմիտասը զայրանում է.

-Ա՜հ դուք զգացում չունի՞ք, չե՞ք կրնար երևակայել... Քիչ մը հոգի դրեք ձեր երգին մեջ:
Եվ նազուկ օրիորդները, երևակայելով, թե բիբարով դոլմա են ուտում, երգում են և այն էլ՝ հրաշալի...

https://www.facebook.com/photo.php?fbid=1119462664929504&set=a.118134161729031&type=3&theater

 

դիտվել է 5309 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա