Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Սերժ Սարգսյանի եւ գեներալների ձերբակալությունը. երեք թեժ կետ

Lragir.am-ը գրում է․Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը գրառում է արել այն մասին, որ 2018 թվականին Հայասստանում հեղափոխությունը հասունացել էր, բայց չի ավարտվել, այսօր News.am-ին տված հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Նա հնարավոր է համարել Սերժ Սարգսյանի եւ մի շարք գեներալների ձերբակալությունը, հանրության ուշադրությունը շեղելու համար: Նա նշել է, որ իշխանությունն ինքն իր համար ստեղծել է և այս պահին երեք դժվարին խնդիր ունի լուծելու` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ:

Իր հերթին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նույնպես հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը պատրաստ է հանուն ժողովրդի նստել», որ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը կարող է իշխանության վերջի սկիզբը լինել:

Չի բացառվում, որ Հայաստանում որոշակի գործընթացներ տեղի ունենան Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի եւ Արցախի խնդրի շուրջ:

Ըստ ամենայնի, կառավարությունը դրական որոշում է տալու Ամուլսարի հանքի շահագործմանը, բնապահպաններն ու հասարակական խմբերը հայտարարել են, որ այդ պարագայում կոշտ դիմադրություն են ցույց տալու, որը կարող է վերածվել ոստիկանության հետ բախումների:


Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումը նույնպես կարող է վերածվել քաղաքական դիմակայության: Կոնվենցիայի էությունը գրեթե չի քննարկվում, փոխարենը խոսվում է ակցիաների ու ցույցերի մասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 18678 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)