Երևան
20 / Հունվար / 2020

Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 63 մարդ (լուսանկարներ)

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ ուժեղ պայթյուն է որոտացել, որի հետևանքով 63 մարդ զոհվել, ևս 180 վիրավորվել։ Զոհերի թվում կանայք և երեխաներ կան։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ականատեսների խոսքով՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է բեմահարթակի մոտ, որտեղ բազմաթիվ երաժիշտներ են եղել։

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Թալիբանի երկու խոսնակ հայտարարություններ են տարածել, որով հերքում են, որ իրենք կապ ունեն այդ պայթյունի հետ։

Աղբյուրը նշում է, որ հարսանյաց սրահները դարձել են մեծ բիզնես կենտրոններ Քաբուլում, քանի որ զարգանում է աֆղանական տնտեսությունը, և ընտանիքները ավելի շատ են ծախսում տոնակատարությունների վրա: Անցած տարի նոյեմբերին Քաբուլի հարսանյաց սրահներից մեկում ևս պայթյունի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել:

դիտվել է 12279 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից