Երևան
20 / Նոյեմբեր / 2019

Ռուսական լրատվամիջոցի անդրադարձը Միհրան Պողոսյանի արտահանձմանը

Ռուսական լրատվամիջոցները անդրադարձ են կատարել Ռուսաստանի կողմից Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին արտահանձնելու գործընթացին:

«ՌուսԱրմԻնֆո»-ն մեջբերել է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություն այս ապակցությամբ՝ գրելով, որ ՌԴ-ի գլխավար դատախազությունից ստացված տեղեկության համաձայն Պողոսյանին չեն արտահանձնելու:

«Միհրան Պողոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նրան հանձնելու միջնորդության բավարարումը չի գնահատվել որպես հնարավոր՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավականհարաբերությունների մասին «22.01.1993 թ. կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները»,- ասված է ՀՀ Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ «քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիան նախատեսում է իրավական օգնության մերժում այն դեպքերում, երբ այն կարող է վնասել այն անձի ազատությանը, անվտանգությանը, որի վերաբերյալ հարցում է ուղարկվել կամ հակասում է օրենսդրությանը: Հայաստանի գլխավոր դատախազությունը ռուս գործընկերներին առաջարկել է հստակ տեղեկատվություն հաղորդել Պողոսյանին հանձնելու միջնորդության մերժման մասին:

 

Նյութի աղբյուրը՝

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 31311 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)