Երևան
17 / Սեպտեմբեր / 2019

«ՌուսԱրմԻնֆո»-ն՝ Սարգսյանի հավանական ձերբակալության մասին

«ՌուսԱրմԻնֆո»-ն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջիկայում սպասվող հնարավոր ձերբակալությանը, որի մասին հայտնել է նրա փեսան՝ Միքայել Մինասյանը:

Մինասյանի խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունները կդիմեն այնպիսի քայլի, որպեսզի «բնակչության ուշադրությունը շեղեն» իրական խնդիրներից, որոնց թվում է Ամուլսարի հանքի հարցը, Ստամբուլյան կոնվենցիան և բղարաբաղյան խնդիրը:

«Իշխանությունն ունի վաղուց պատրաստված «ոսկե ծրագիր»- Սերժ Սարգսյանի ձերբակալությունը: Պարզ հաշվարկը ցույց է տվել, որ Սեծ Սարգսյանը կձերբակալվի, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղվի իրական խնդիրներից»,- ասել է Մինասյանը:

Մինասյանը հավելել է, որ չի բացառում, որ ձերբակալվածների թվում կլինեն նաև մի շարք գեներալներ, և ինքը: Նրա խոսքով՝ նոր իշխամության ձևավորումից հետո նրա հետ կապված անձանց և ընկերությունների նկատմամբ մշտական ստուգումներ ենիրականացվում, սակայն մինչ օրս ոչինչ չի հայտնաբերվել:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 13330 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա