Երևան
19 / Սեպտեմբեր / 2019

Սերժ Թանկյանը՝ «Փրկեք Ամուլսարը» ակցիայի մասնակից

Աշխարհահռչակ երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հակառակորդների նախաձեռնած «Save Amulsar» ակցիային:

Ֆեյսբուքյան իր էջում Թանկյանը հրապարակել է հարցազրույց, որտեղ ներկայացնում է իր դիրքորոշումը հանքի հարցում, ինչպես նաեւ «Փրկեք Ամուլսարը» հեշթեգով լուսանկարը:

Ամուլսարի հանքը Հայաստանում ոսկու պաշարներով երկրորդն է, պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար եւ 40 տոննա մաքուր ոսկի: Հանքավայրը փոխանցվել է Lydian International միջազգային ընկերության կառավարմանը (նրա դուստր ընկերության ՝ Lydian Armenia-ի միջոցով)։ Արդեն կես տարուց ավելի է, ինչ հանքի աշխատանքը դադարեցվել է Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ, մինչև հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալը:

Հանքավայրի շահագործման հակառակորդները պարբերաբար հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ հայտարարելով, որ հանքի շահագործումը կկործանի Ջերմուկ առողջարանը, իսկ հեռանկարում կարող է լայնածավալ էկոլոգիական աղետ առաջացնել անդառնալի հետևանքներով:

 

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 2756 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Խաչիկ Գալստյանի ելույթը «Հայոց պետականության անցյալը, ներ...

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա