Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

Ադրբեջանում հայտնված Հայաստանի քաղաքացուն այցելել են Կարմիր խաչի աշխատակիցները

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանին:


«ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են շփման գծի հատման համար ձերբակալված հային, ծանոթացել պահման պայմաններին և օգնություն են ցուցաբերում ընտանիքի հետ շփումներին աջակցելու համար»-, հայտարարել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:


Օգոստոսի 12-ին՝ ժամը12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքից հեռացել է 19-ամյա զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը:


Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Ղազարյանի ձերբակալության մասին։ Կատարվում է քննություն, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց՝ Գեղեցիկ Ոսկանյանը

դիտվել է 18408 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա