Երևան
23 / Նոյեմբեր / 2019

Ռուսաստանի քաղաքական անակնկալը Հայաստանին

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանը որոշել է մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը: Որոշումը հիմնավորվել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածով: Այդ հոդվածը նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հանձնման միջնորդությունը քննարկող կողմի, այս դեպքում Ռուսաստանի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:


Միհրան Պողոսյանի Հայաստանին արտահանձնումը Ռուսաստանը դիտարկել է սպառնալիք իր ինքնիշխանությանն ու անվտանգությա՞նը: Թե՞ Պողոսյանն էլ՝ Միքայել Հարությունյանի նման ՌԴ քաղաքացի է, եւ, ինչպես օրինակ Պերմյակովի դեպքում, այս դեպքում էլ ՌԴ օրենսդրությունը թույլ չի տալիս արտահանձնել իր քաղաքացուն որեւէ այլ երկրի:

Պողոսյանի քաղաքացիության մասին պաշտոնական տվյալներ չկան, ըստ այդմ պետք է ենթադրել, որ արտահանձնումը զուտ քաղաքական որոշում է, թեեւ այստեղ իհարկե առանձնապես այլ սպասում թերեւս չի էլ եղել: Ակնառու էր, որ հանձնել-չհանձնելը լինելու էր զուտ քաղաքական որոշում:

Հատկանշական է, որ այդ որոշման մասին հայտնի դարձավ այն օրերին, երբ Ռուսաստանում տեղի էր ունեցել ՌԴ եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, դրա ընթացքում քննարկվել են նաեւ ռազմա-տեխնիկական գործակցությանն առնչվող կարեւոր հարցեր:

Մի քանի շաբաթ առաջ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ այդ իմաստով կլինեն ռազմական անակնկալներ: Քննարկվե՞լ են դրանք ՌԴ նախարարի հետ հանդիպմանը եւ արդյոք Հայաստանին ընդառաջելով այսպես ասած ռազմական լավ անակնկալի հարցում, Մոսկվան իրավիճակը հավասարակշռել է քաղաքական տհաճ անակնկալով: Կամ պարզապես «փոխանակել» է ռազմական լավ անակնկալը քաղաքական տհաճ անակնկալի հետ:

Վարչապետ Փաշինյանը շաբաթներ առաջ ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի քաղաքացիները չեն կարող հասկանալ Պողոսյանին չարտահանձնելու որոշումը, եթե Մոսկվան կայացնի այդպիսին: Ռազմական եւ քաղաքական անակնկալների «փոխանակումը» Հայաստանի քաղաքացիների համար կարող էր դառնալ հասկանալի, եթե դրա արդյունքում Հայաստանն այսպես ասած պարտք չի մնում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 89352 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)